Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի Նախագահը և ՄԽ համանախագահները քննարկել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի խմբի ընդլայնման հարցը

Արցախի Նախագահը և ՄԽ համանախագահները քննարկել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի խմբի ընդլայնման հարցը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ- ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Նախագահ Բակո Սահակյանի  հետ մարտի 28-ին կայացած հանդիպմանը քննարկվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի խմբի մեծացման անհրաժեշտության հարցը: Այս մասին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը՝ հավելելով, որ ինչպես արդեն հայտնի է, պայմանավորվածություն կա խմբի կազմն ավելացնել 7 հոգով: Պոպովի խոսքով՝ այդ կապակցությամբ կան որոշ տեխնիկական հարցեր, որոնք ուշացնում են գործընթացը:

«Այսօր Անջեյ Կասպշիկը ներկայացրել է իր տեսակետը, թե ինչպես այն կատարել: Դա այն հարցերից է, որ մենք նախատեսում ենք քննարկել Վիեննայում, ապրիլին»,- ասել է Պոպովը՝ ավելացնելով, որ տարածաշրջան կատարած այցի ընթացքում նախագահների հետ քննարկել են արդեն ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու վերաբերյալ հարցեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]