Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է ՀՔԱՎ գրասենյակի հայտարարությունը

ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է ՀՔԱՎ գրասենյակի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարությունը, որը վերաբերել է Դանիել Իոաննիսյանի ընտանիքին և անձնական կյանքին վերաբերվող տվյալների հրապարակմանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Պարզաբանման մեջ նշված է. «Տարբեր ԶԼՄ-ներում հրապարակվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից տարածված հայտարարությունը «Դանիել Իոաննիսյանին մեղադրում են անձնական տվյալների գաղտնիության իրավունքի խախտման համար» վերտառությամբ: Մասնավորապես նշվում է, թե «Իրավունք» թերթի կայքէջում հրապարակված՝ Դանիել Իոաննիսյանի ընտանիքին և անձնական կյանքին վերաբերվող տվյալներին տիրապետել է բացառապես ՀՀ ոստիկանությունը, և դրանք, Դ. Իոաննիսյանից բացի, չէին կարող տրամադրվել որևէ այլ երրորդ անձի:

Նշված հրապարակման առթիվ պարզաբանում ենք, որ Դանիել Իոաննիսյանի, նրա մոր, հոր և տատի կողմից, 2008-2014թթ. ընթացքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում ստացվել են մի շարք դիմումներ: Հինգ դիմումների վերաբերյալ նախապատրաստված նյութերը արխիվացվել են և ներկա դրությամբ ՀՀ ոստիկանությունում չեն: Հիշյալ անձանցից այլ դիմումներ կամ ահազանգեր ստանալու փաստը հնարավոր չէ ճշտել, քանի որ 2008-2011 թթ. ընթացքում ոստիկանության Մաշտոցի բաժին մուտքագրված դիմումների և բողոքների հաշվառման մատյանները, դրանց պահպանման ժամկետներն անցնելու կապակցությամբ, ոչնչացվել են ՀՀ ոստիկանության պետի գերատեսչական հրամանով սահմանված կարգով:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ անձի մասնավոր կյանքի գաղտնիք կազմող տվյալներ հրապարակելը, ինչպես որակված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից, ՀՀ ոստիկանության գործելակերպը չէ, ուստի կոչ ենք անում ենթադրությունների հիման վրա ոստիկանությանը չվերագրել անհեռանկար, պարզունակ և օրինականության տեսանկյունից կասկածելի գործողություններ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]