1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել լուծարված «Կոնտինենտտեքս» ՓԲԸ վերաբերյալ տարածված տեղեկությունների առնչությամբ

 Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել լուծարված «Կոնտինենտտեքս» ՓԲԸ 
վերաբերյալ տարածված տեղեկությունների առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը hayeli.am լրատվական կայքում հրապարակված տեղեկությունների վերաբերյալ պարզաբանում է տարածել:

«Արմենպրես»-ը պարզաբանումը ներկայացնում է ամբողջությամբ.

«Հայելի.am»-ը տարօրինակ հետևողականությամբ «շրջանառության» մեջ է պահում տարիներ առաջ լուծարված «Կոնտինենտտեքս» փակ բաժնետիրական ընկերության ինչ-ինչ խնդիրներ՝ դրանք համառորեն առնչելով ոստիկանությանը: 

Լրատվամիջոցի համառ հետևողականությունը հատկապես կասկածելի է այն պատճառով, որ առաջին իսկ այդ կարգի հրապարակմանը ոստիկանությունը պատասխանել է ամբողջական ու սպառիչ պարզաբանմամբ: Սակայն միտումը շարունակվում: 

Քանի որ բացատրությունը չի ընկալվել, կրկին պարզաբանում ենք, հուսալով, որ այս անգամ կընկալվի: 

Պետական 100% բաժնեմասով «Կոնտինենտտեքս»  փակ բաժնետիրական ընկերությունը  (այսուհետ` Ընկերություն) պետական գնումների բնագավառում տարվող քաղաքականությանը համահունչ՝ համազգեստի մատակարարումները իրականացնում էր մրցակցային հիմունքներով և շուկայական գներով: Այլ կերպ ասած պետության մասնակցության հանգամանքը Ընկերությանը գնումներին մասնակցության առումով որևէ արտոնության  կամ այլ նպաստավոր պայմանների չէր հանգեցնում («Գնումների մասին»  ՀՀ  օրենքի  6-րդ  հոդվածի  5-րդ մաս):

Գնումներին մասնակցելու հավասարության պայմաններում 2009 – 2013 թթ.-ի ընթացքում  էապես նվազել էին  ընկերության հիմնական գործունեության գծով արտադրանքի իրացման  ծավալները: Ըստ այդմ՝ հիմնական գործունության գծով իրացումից հասույթը`

- 2009թ-ին կազմել էր`  428.4 մլն. դրամ,

- 2010 թ-ին` 345.2 մլն. դրամ կամ նախորդ տարվա նկատմամբ 83.2 մլն. դրամով , շուրջ 20 %-ով պակաս,

- 2011թ.-ին` 117.8 մլն. դրամ կամ նախորդ տարվա նույն ցուցանիշից 227.4 մլն. դրամով կամ 66 %-ով պակաս,

- 2012 թ-ին` 93.6 մլն. դրամ, նախորդ տարվանից 24.2 մլն. դրամով կամ 20.5 %-ով պակաս,

- 2013 թ-ի հուլիսի 1-ի դրությամբ`  19.9  մլն. դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ` 73.7 մլն. դրամով կամ 78.7  %-ով պակաս:

Իրացման ծավալների շարունակական անկումը մեծապես պայմանավորված էր ընկերության անմրցունակությամբ, որի հիմնական պատճառը արտադրական ֆոնդերի ֆիզիկական և ֆունկցիոնալ հնացությունն է, միավոր արտադրանքի համեմատաբար բարձր ինքնարժեքը (անուղղակի ծախսերի բարձր տեսակարար կշիռը ինքնարժեքում) և այլն: 

Փաստորեն, պետական բաժնեմասով արտադրական համեմատաբար ցածր կարողություններ ունեցող և շուկայում ոչ մրցունակ Ընկերության հետագա գործունեությունը այլևս նպատակահարմար չէր, քանի որ գործունեության նույն ոլորտի մասնավոր հատվածի  առևտրային կազմակերպությունները, մրցակցային հիմունքներով, հաղթող էին ճանաչվում անցկացվող  մրցույթներում  և   ապահովում   հանդերձանքի պատշաճ մատակարարումները` թե որակի,  գնի և թե ժամկետների առումով:

Ընկերության 100 %  բաժնեմասի մասնավորեցումը,   արտադրական  կարողությունների և շուկայում մրցունակության հետագա բարելավման համար արագ և անհրաժեշտ ներդրումներ ապահովելու նպատակով իրատեսական չէր` նկատի ունենալով թե առևտրային գործունեության ոլորտը և թե  առկա ակտիվների և պարտավորությունների հարաբերակցությունը :  Իսկ շուկայում այլևս անմրցունակ  ընկերության հետագա գոյատևումը հանգեցնելու էր  պարտքերի շարունակական աճի:

Վերոգրյալով պայմանավորված և առկա պարտավորությունները, այդ թվում`  աշխատողների աշխատավարձերի  գծով պարտքերը հնարավոր սեղմ ժամկետներում մարելու  առավել նպատակահարմար  եղանակը  Ընկերության լուծարման գործընթաց  սկսելն էր:

Ըստ այդմ, ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 31-ի նիստում ընդունվեց «Կոնտիննենտտեքս» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին»  № 1207-Ա որոշումը, որով  Ընկերության բաժնետոմսերի տնօրինման իրավունքը վերապահվեց ՀՀ կառավարությանն առընթեր  պետական գույքի կառավարման վարչությանը: 

Այսպիսով, ՀՀ ոստիկանությունը Ընկերության նկատմամբ որևէ լիազորություն և (կամ) պարտավորություն չունի: Իր մասնակցությամբ Ընկերությունը լուծարման է ներկայացվել անհրաժեշտ և բավարար հիմնավորվածությամբ, դրանով իսկ կանխարգելելով առևտրային ընկերության պարտքերի, այդ թվում աշխատավարձերի գծով պարտքերի շարունակական աճը, իսկ մեր տեղեկատվությամբ այսօրվա դրությամբ աշխատավարձի գծով առկա  ժամկետանց պարտքերը, օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են մարվել տվյալ իրավաբանական անձի ակտիվների իրացումից գոյացող միջոցների հաշվին և դրա շրջանակներում»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]