Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստ Է ուղղակի կառավարում մտցնել Հյուսիսային Իռլանդիայում

Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստ Է ուղղակի կառավարում մտցնել Հյուսիսային Իռլանդիայում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստ Է ուղղակի կառավարում մտցնել Հյուսիսային Իռլանդիայում, եթե ձախողվեն տարածաշրջանային կառավարության ձեւավորման բանակցությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բրիտանական խորհրդարանում հայտարարել Է Հյուսիսային Իռլանդիայի գործերի նախարար Ջեյմս Բրոքենշիրը:
«Ինքնավարության կառավարության բացակայության դեպքում Միացյալ Թագավորությունն ի վերջո կապահովի քաղաքական կայունությունն ու հուսալի կառավարումը: Մենք չենք ցանկանում վերադառնալ ուղղակի կառավարման: Բայց եթե բանակցությունները ձախողվեն, կառավարությունն ստիպված կլինի քննարկել բոլոր տարբերակները»,-ասել Է նա: 
Հյուսիսային Իռլանդիայի կոալիցիոն կառավարության կազմավորման շուրջ բանակցությունները խափանվել են Sinn Fռin հանրապետական կուսակցության որոշման կապակցությամբ, որը չի ցանկացել իր ներկայացուցչին առաջադրել առաջին նախարարի տեղակալի պաշտոնում: Հյուսիսային Իռլանդիայի Ասամբլեայի (խորհրդարանի) վաղաժամկետ ընտրությունները տեղի են ունեցել մարտի 2-ին: Դրանց արդյունքում Sinn Fռin-ը կարողացավ Հյուսիսային Իռլանդիայի խորհրդարանում իր ներկայացուցչությունն ավելացնել մինչեւ 27 տեղ, սակայն նրան չբավականացրեց մեկ պատգամավորական մանդատ, որպեսզի հավասարվի իր գլխավոր մրցակցին՝ խորհրդարանական մեծմասնության աջակցության վրա հենվող Դեմոկրատական յունիոնիստական կուսակցությանը:
Բրիտանական գործող օրենսդրության համաձայն, եթե կողմերը համաձայնության չգան եւ կառավարություն չկազմեն, ապա Լոնդոնի իշխանությունները պարտավոր են նոր վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ հայտարարել տարածաշրջանում: Եթե դրանից հետո Էլ չհաջողվի հասնել կոնսենսուսի, այդժամ տարածաշրջանի կառավարությունը կստանձնի բրիտանական կառավարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]