Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բարսեղ Թումանյանը համերգային ծրագրով հանդես կգա օպերային բեմում

Բարսեղ Թումանյանը համերգային ծրագրով հանդես կգա օպերային բեմում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարսեղ Թումանյան և ընկերներ» խորագրով համերգային երեկոն տեղի կունենա ապրիլի 4-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այն այսուհետ կդառնա ամենամյա: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի հետ ելույթ կունենան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչներ Մարինե Դեինյանը /ՀՀ վաստակավոր արտիստ, սոպրանո/, Նունե Բադալյանը /ՀՀ վաստակավոր արտիստ, սոպրանո/, Հովհաննես Այվազյանը /տենոր/ և Լիպարիտ Ավետիսյանը /տենոր/: 

Օպերա գալայի ընթացքում հանդես կգա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]