1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Ծառուկյան» դաշինքն ամփոփեց նախընտրական քարոզարշավը

«Ծառուկյան» դաշինքն ամփոփեց նախընտրական քարոզարշավը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մարզահամերգային համալիրում անցկացվեց «Ծառուկյան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ավարտն ազդարարող միջոցառումը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառմանը բացման խոսքով ելույթ ունեցավ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, «Ծառուկյան» դաշինքի անդամ Իշխան Զաքարյանը, ով ամփոփեց քարոզարշավը: Նրա խոսքով`  դաշինքի թեկնածուները հարյուրավոր հանդիպումներ են ունեցել Հայաստանի տարբեր վայրերում, որոնք եղել են անմիջական և օգտակար:

«Մենք մեր ընտրողների հետ խոսել ենք բաց և առանց որևէ բան թաքցնելու: Մենք չենք քարոզել երկրին թշնամանք և ներքին ատելություն: Մենք ժողովրդի հետ խոսել ենք կոնկրետ ծրագրերից և տվել ենք դրանց լուծման ուղիները: Ապրիլի 2-ի ընտրություններում յուրաքանչյուրից է կախված լինելու հաջորդ իշխանության որակը: Ժողովուրդը համոզված է, որ «Ծառուկյան» դաշինքը տանելու է համոզված հաղթանակ»,- ասաց Զաքարյանը:

Դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում նշեց, որ քարոզարշավի շրջանակներում հանդիպել են հարյուր հազարավոր քաղաքացիների, ուշադիր լսել են նրանց խնդիրները, ներկայացրել իրենց նախընտրական ծրագիրը և հավանության արժանացել ժողովրդի կողմից:

«Ես կարող եմ ձեզ մի լուր ասել, որից ես փշաքաղվել եմ: Իմ գործընկերները տեսնելով իմ անվերապահ աշխատանքը, ժողովրդի հավատն ու վստահությունը մեր նկատմամբ` զանգահարել են ու ասել, որ պատրաստ են 15 մլրդ դոլար ներդրում կատարել մեր երկրում: Ես չեմ դիմել, նրանք են առաջարկել: Դա գալիս է իմ հզորությունից, ապրածից, պահվածքից, վստահությունից, հավատից: Աստծո կամոք, եթե գա մեր հաղթանակի ժամանակը, նրանք կգան ինքնաթիռներով, կներկայանան ու կիրականացնեն այդ ծրագրերը հանուն մեր ժողովրդի, քանի որ գիտեն, որ հայերն աշխատող, հյուրասեր ազգ են»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:

Նա նաև նշեց, որ իր քաղաքական թիմի ներկայացուցիչներին հորդորել է, որպեսզի այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների վրա «ցեխ» չնետեն, ինչն, ըստ Ծառուկյանի, կատարվել է: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]