Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Թիվ 26 և 63 երթուղու ավտոբուսներում գողություն կատարած անձինք բերման են ենթարկվել

Թիվ 26 և 63 երթուղու ավտոբուսներում գողություն կատարած անձինք բերման են 
ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Աբովյան փողոցի թիվ 52 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1961 թվականին ծնված Արամայիս Թ.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Արամայիս Թ.-ն հայտնել է, որ դրամապանակը գողացել է թիվ 26 երթուղու ավտոբուսի սրահում՝ ուղևորուհուց: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ուղևորուհին 1984 թ. ծնված Հասմիկ Ա.-ն է:

Գողոնն առգրավված է: 

Նշված բաժանմունքի ծառայողները Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 9 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1963 թվականին ծնված Կարո Մ.-ին, ում մոտից խուզարկությամբ նույնպես հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել է գումար և բանկային քարտեր:

Կարո Մ.-ն հայտնել է, որ դրամապանակը գողացել է թիվ 63 երթուղու ավտոբուսի մի ուղևորուհուց:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժած անձը 1949 թվականին ծնված Նելլի Ֆ.-ն է:

Վերոհիշյալ երկու դեպքերի առթիվ կատարվում է հետաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]