Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մանկաբարձ-գինեկոլոգների ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն ավարտման փուլում են

Մանկաբարձ-գինեկոլոգների ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն 
ավարտման փուլում են

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարի հրամանի համաձայն, ապրիլից սեպտեմբեր կիրականացվի ծննդօգնության հիվանդանոցային հաստատությունների մանկաբարձ-գինեկոլոգների թեստավորում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին առողջապահության նախարարությունից, նախարարի հրամանով հաստատվել են մանկաբարձ-գինեկոլոգների թեստավորման գործընթացին ներկայացվող պահանջներն ու պայմանները, մանկաբարձ-գինեկոլոգների թեստավորման հարցաշարը:

Թեստավորումը կիրականացվի ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով:

Թեստավորման նախապատրաստական աշխատանքներն ավարտման փուլում են: Կազմվում են թեստավորման գործընթացի անհատական ժամանակացույցեր` ըստ մարզերի և ծննդօգնության հաստատությունների:

Թեստավորումն անցկացվում է մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնության մասնագիտական որակի բարելավման, ծննդօգնության հիվանդանոցային հաստատությունների մանկաբարձ-գինեկոլոգների գիտելիքների գնահատման նպատակով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]