Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում պատեհություն է ստեղծվել. Արման Մուսինյան

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում պատեհություն է ստեղծվել. 
Արման Մուսինյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում պատեհություն է ստեղծվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Եթե Հայաստանն այս պատեհությունից չօգտվի, ապագայում սպասվելու են ավելի վատ փաստաթղթեր և ռազմական գործողությունների ծավալման հնարավորություն: Կարծում եմ, Հայաստանն այլևս ռեսուրս չունի ձգելու հակամարտության կարգավորումը: Սրա մեջ զիջողականություն կամ պարտվողականություն չկա: Եթե Հայաստանը գնա այս ճանապարհով, միջազգային հարթակում Ադրբեջանի վրա ճնշումները կմեծանան»,- ընդգծեց Մուսինյանը և հավելեց, որ Հայաստանն իր ռազմավարությունը չպետք է պայմանավորի Ալիեւի ցնդաբանություններով:

Մուսինյանը չի կարծում, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի «Օրակարգից դուրս» հաղորդմանը տված հարցազրույցը բացասաբար է ազդել իրենց վարկանիշի վրա:

«Մեր առաջ քաշած խաղաղության և բարիդրացիության գաղափարն աստիճանաբար ընկալվում է, մարդիկ մեծ մասամբ հավանություն են տալիս դրան: Եթե դատեք մարդկանց հետ առօրյա շփումներից, կկարծեք, որ դա այնքան էլ լավ չի անդրադառնում, սակայն քվեախցիկում, երբ ընտրողը առանձին կմնա իր խղճի առջև, նա ճիշտ որոշում կկայացնի, քանի որ բոլորն էլ, կարծում եմ, խաղաղություն են ուզում։ Պետք է հիշել` ղարաբաղյան հարցը քաղաքականությունից վեր հարց է։ Եթե խաղաղության այս ծրագիրը անընդունելի է, թող մյուս քաղաքական ուժերն առաջարկեն իրենց տարբերակը կամ ազնվորեն ասեն` լուծում չկա»,- նշեց Մուսինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]