Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանում գործարկվել է պետական ծառայությունների մատուցման ևս մեկ միասնական գրասենյակ

Երևանում գործարկվել է պետական ծառայությունների մատուցման ևս մեկ միասնական 
գրասենյակ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության  արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մարտի 28-ին մասնակցել է «Հայէկոնոմբանկ»-ի մասնաճյուղում (Շենգավիթ վարչական շրջան, Սմբատ զորավարի 11/1) պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակի գործարկմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արդարադատության նախարարը կարևորել է հերթական գրասենյակի գործարկումը «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ում և նշել, որ պետական մարմինների կողմից մատուցվող մոտ 70 պետական ծառայություն հնարավոր է ստանալ նաև միասնական այս գրասենյակում: ««Երևան» տոնավաճառում գործող այս գրասենյակը կարևորում եմ նաև գտնվելու վայրի տեսանկյունից, որտեղ մարդկանց շարժը շատ է ու քաղաքացին կարող է իրեն անհրաժեշտ տեղեկանքը ստանալ այստեղից՝ առանց լրացուցիչ ռեսուրս կամ ժամանակ վատնելու»,-նշել է Արփինե  Հովհաննիսյանը:

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ գործադիր տնօրեն Արամայիս Գալստյանը նշել է, որ բանկի 12 մասնաճյուղերում հաճախորդները հնարավորություն կստանան օգտվելու միասնական գրասենյակների ծառայություններից: «Այս մասնաճյուղում միասնական գրասենյակի գործարկումը կարևոր է մեզ համար, քանի որ հարակից տարածքում է գտնվում «Սասունցի Դավիթ» մետրոպոլիտենը, երկաթգծի կայարանը, ինչպես նաև միջհամայնքային և  միջքաղաքային տրանսպորտների կայանատեղիները»,-նշել է բանկի գործադիր տնօրենը` հավելելով, որ եթե նախկինում այս ծառայությունները մատուցում էին միայն պետական մարմիններն, ապա այսուհետ այդ գործառույթները կիրականացնեն նաև բանկերը:

Գրասենյակի գործարկման ընթացքում երկու քաղաքացիներ տեղում ստացել են նախապես հայցված չդատվածության և անհատ ձեռնարկատեր գրանցելու մասին տեղեկանքները:

Հիշեցնենք, որ ներկայում ՀՀ ողջ տարածքում գործում է 39 միասնական գրասենյակ, որից 14-ը՝ Երևանում, մյուսները՝ Գառնիում, Գյումրիում, Վաղարշապատում, Հաղարծնում, Իջևանում, Բյուրականում, Կարբիում, Արմաշում, Մեծամորում, Զվարթնոցում, Սարուխանում, Ծովագյուղում, Մաստարայում, Վանաձորում, Նոյեմբերյանում, Գավառում, Բերդում, Ալավերդիում, Ստեփանավանում, Եղեգնաձորում, Վայքում, Գորիսում, Կապանում և Մեղրիում:

Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորներն են՝ «Հայփոստ», «Արդշինբանկ», «Աﬔրիաբանկ», «Կոնվերս բանկ», «Անելիք բանկ» և «Հայէկոնոմբանկ» ընկերությունները: 

Միասնական գրասենյակներում ՀՀ  քաղաքացիները կարող են օգտվել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների, Անշարժ գույքի կադաստրի, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, Ոստիկանության և Միգրացիոն պետական ծառայության կողմից մատուցվող  մի շարք ծառայություններից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]