1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵՄ-ի բարձրագույն դատարանն օրինական ճանաչեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ի բարձրագույն դատարանն օրինական ճանաչեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Լյուսքեմբուրգի Եվրոպական դատարանն օրինական Է ճանաչել այն պատժամիջոցները, որոնք Եվրոպայի խորհուրդը Ռուսաստանի մի շարք ընկերությունների նատմամբ ընդունել Է ՌԴ-ի կողմից Ղրիմի անեքսիայից հետո:  Այսպիսով, Եվրամիության բարձրագույն դատարանը մերժել Է Ռուսաստանի «Ռոսնեֆտ» ընկերության գանգատը, որը պնդում Էր, թե պատժամիջոցների սահմանումը հակասում Է Եվրամիության  ներքին օրենքներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Դատարանի վճռի տեքստում «Ռոսնեֆտի» բողոքների Էությունը մանրամասն չի ներկայացվում:  
Ռուսաստանի «Ռոսնեֆտ» պետական ընկերությունը եւ գործարար Արկադի Ռոտենբերգը, որոնք 2014 թվականի հուլիսի վերջին հայտնվել են Եվրամիության պատժամիջոցների ներքո, հոկտեմբերին դատի են տվել Եվրոպայի խորհրդին, որը կարգավորում Է սահմանափակիչ միջոցները:
«Ռոսնեֆտ» ընկերությունը «Գազպրոմնեֆտի» եւ «Տրանսնեֆտի», ինչպես նաեւ Ռուսաստանի հինգ բանկերի հետ մեկտեղ նույնպես հուլիսի վերջին հայտնվել Է Եվրամիության սեկտորալ պատժամիջոցների ներքո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]