1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Դրոփս» հավելվածը հնարավորություն կընձեռի վճարային քարտի միջոցով կատարել ավտոմատացված վճարումներ

«Դրոփս» հավելվածը հնարավորություն կընձեռի վճարային քարտի միջոցով կատարել 
ավտոմատացված վճարումներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դրոփս» ՍՊԸ-ն Ամերիաբանկի հետ համատեղ ներկայացրեց նոր վճարային գործիքը, որը ֆիզիկական անձանց հնարավորություն է տալիս վճարային քարտի միջոցով ավտոմատացված կատարել վճարումներ` ամենօրյա գրաֆիկով: Այս նոր վճարային գործիքով հնարավոր է թեթևացնել տարեկան կամ ամսական կտրվածքով անհրաժեշտ վճարումների բեռը, հատկապես մեծ գումարներով վճարումների դեպքում: «Դրոփս» հավելվածը վճարողին հնարավորություն է տալիս ցանկացած վայրից սմարթֆոնի, պլանշետի միջոցով ավտոմատացնել վճարումների կատարումը` խնայելով ժամանակ և զերծ մնալ դրանց վճարումը ուշացնելու անհանգստությունից: Առավել լայն մասսաներին այս վճարային գործիքի հասանելիության ապահովումը կնպաստի տարբեր ոլորտներում մատուցվող ծառայությունների ծավալի ընդլայնմանը:

«Դրոփս» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Վահագն Ծատուրյանը ներկայացրեց վճարային հավելվածի ստեղծման գաղափարը: Նրա խոսքով` տարեկան խոշոր վճարումների դեպքում գալիս է մի պահ, երբ զգացվում է ծանրաբեռնվածություն ընտանեկան բյուջեի վրա: Այս հավելվածը հնարավորություն է տալիս տարվա ընթացքում քիչ-քիչ կատարել վճարումներ կանխավճարների տեսքով և ծանրաբեռնված ամիսներին թեթևացնել վճարային բեռը:

«Դրոփս» հավելվածը բանկային քարտին կցված լինելու շնորհիվ հնարավորություն է տալիս օրական պարբերականությամբ ցանկացած վճարում կատարել: Պարբերականությունն ընտրում է քաղաքացին: Այն կարող է լինել օրական, շաբաթական, ամսական և տարեկան: Շատ պարզ և հեշտ կիրառելի հավելված է, որը հասանելի է բոլորին»,-ասաց Ծատուրյանը` հավելելով, որ ներկայումս մոտ քսան կազմակերպություն է ներառված հավելվածում, սակայն հետագայում դրանք կընդլայնվեն:

Միջնորդավճարը 0-1.9 տոկոս է:Այն կարելի դիտարկել որպես հարմարավետության վճար, քանի որ քաղաքացին խուսափում է գնալ բանկեր:

Ամերիաբանկ ՓԲԸ մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը նշեց, որ «Դրոփս» հավելվածը հասանելի է Google play-ում և App store-ում:

«Պատկերացրեք ուսման վճարները, որոնք տարեկան կամ կիսամյակային կտրվածքով են վճարվում: Այժմ ուսանողը կամ նրա ծնողները հնարավորություն ունեն օրական կտրվածքով դրանք վճարելու: Կարծում եմ, այն բավականին գրավիչ գործիք է լինելու շատերի համար, քանի որ ընտանիքների մեծ մասի համար դժվարություն է մեծ գումար միանգամից վճարելը, մինչդեռ ամսական կամ օրական կտրվածքով վճարումներ կատարելու դեպքում ընտանիքների բյուջեները կխուսափեն ֆինանսական տատանումներից: Սա նաև ընտանիքի ծախերն է կրճատում, քանի որ շատ դեպքերում մարդիկ ստիպված են լինում օգտվել վարկերից, մինչդեռ այս հավելվածը հնարավորություն է տալու ամսական կամ օրական վճարումների դեպքում խուսափել տոկոսավճարներից»,- ասաց Բարսեղյանը` վստահեցնելով, որ հասարակության բոլոր շերտերի համար հնարավորություն է ընձեռվում իրենց բյուջեն ռացիոնալ կառավարել:

Ամերիաբանկ ՓԲԸ տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանն անդրադարձավ հաճախորդների սպասարկման հարմարավետությանը: Նրա խոսքով` էլեկտրոնային վճարումների հավաքագրումը զարգանում է, և յուրաքանչյուր ըն կերություն փորձում է ստեղծել իր միջավայրը, որտեղ հաճախորդը կարող է հեռահար եղանակով կատարել վճարումներ:

«Այս հավելվածը հնարավորություն է տալիս համախմբելու տարբեր ծառայությունները մեկ տեղ: Այսինքն՝ հաճախորդը հնարավորություն է ստանում առանց ժամանակ կորցնելու, առանց կայքեր կամ տարբեր մասնաճյուղեր այցելելու մեկ հավելվածի միջոցով կառավարել վճարումներն իրեն հարմար տարբերակով: Հավելվածից օգտվելը չափազանց հեշտ է, պարզապես հարկավոր է ներբեռնել հավելածը Google play-ից կամ App store-ից, որը հարմարավետ ցանկի միջոցով ուղղորդում է հաճախորդին՝ կատարելու այս կամ այն վճարումը: Բացարձակապես անվտանգ տեխնոլոգիաներ են կիրառվում: Քարտային տվյալները որևէ կայքում չեն պահվում և ունեն եռաշերտ պաշտպանվածություն` գաղտնանուն, գաղնտաբառ և հաղորդագրության համար տրվող միանգամյա յուրահատուկ գաղտնաբառը»,- ասաց Մովսիսյանը` տեղեկացնելով, որ հավելվածը հանրությանը հասանելի կլինի ապրիլի 5-ից:  

«Դրոփս» ՍՊԸ կոմերցիոն տնօրեն Աշոտ Մեսրոպյանը նշեց, թե ինչ վճարումներ կարելի է կատարել հավելվածի շնորհիվ. «Հավելվածի միջոցով հնարավոր է կատարել ապահովագրական, ուսման, կոմունալ, կապի ծառայությունների վճարներ, վարկերի մարումներ և մի շարք ծառություններից օգտվելու վճարներ, մասնավորապես` մարզասրահներից, լողավազաններից օգտվելու, զբոսաշրջության և այլ վճարներ: Այս ծառությունների շրջանակը շարունակաբար ընդլայնվելու է»,- ասաց նա:

Տոկոսադրույքը տատանվում է 0-ից մինչև 1.9 տոկոս: Այն հաշվարկված է բանկային միջնորդավճարներից ելնելով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]