Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի ընտրողների 80 տոկոսը. հարցում

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի ընտրողների 80 տոկոսը. 
հարցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈՒՀԿ) սոցհարցումների տվյալներով , ՀՀ-ում կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ընտրողների 80 տոկոսը: Կենտրոնի տնօրեն Վալերի Ֆյոդորովի խոսքով` հարցման մասնակիցների 4 տոկոսը բացառել է ընտրություններում իր մասնակցությունը: «Հարցվածների 85 տոկոսը տեղյակ է ապրիլի 2-ին կայանալիք ընտրութունների մասին: 2 տոկոսն էլ պատասխանել է, որ առաջին անգամ է լսում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ֆյոդորովը: Նրա խոսքով` հարցվածների 89 տոկոսը կարծում է, որ «Ծառուկյան դաշինքը» ընտրություններում կհաղթահարի մինիմալ շեմը եւ խորհրդարանում տեղեր կունենա: «Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին քվեարկել է հարցվածների 86 տոկոսը: Երրորդ տեղում Հայ հեղափոխական դաշնակցությունն է` 29 տոկոս»,-ասաց նա: Առաջին հարցումից հետո մեկ ամսվա ընթացքում այլ կուսակցությունների՝ ԱԺ-ում հայտնվելու հնարավորությունները փոխվել են: «Նոր տվյալների համաձայն` 5 տոկոսով ընտրական անցումային շեմը հաղթահարում է «Հայ հեղափոխական դաշնակցությունը»: Ընտրական անցումային շեմի հաղթահարման եզրին են գտնվում «Ելք» դաշինքը եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը»,-հավելեց Ֆյոդորովը:

Հարցումն իրականացվել է ՀԿՈՒՀԿ-ի կողմից Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականի մարտի 17-24-ը` «Շանթ» հեռուստաընկերության պատվերով: Հարցմանը մասնակցել է 1600 հոգի: Այն իրականացվել է դեմ առ դեմ մեթոդով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]