Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ավստրալիայում մոլեգնում Է «Դեբի» արեւադարձային ցիկլոնը

Ավստրալիայում մոլեգնում Է «Դեբի» արեւադարձային ցիկլոնը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Քվինսլենդի նահանգի ափերին մոլեգնում Է «Դեբի» արեւադարձային ցիկլոնը: Իրադարձությունների վայրից տեսանյութ Է հրապարակել Ruptly-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Քամու պոռթկումները հասնում են ժամում 263 կիլոմետրի: Ինչպես նշում Է BBC-ն, Բոուեն քաղաքում չկա Էլեկտրականություն, իսկ Էռլի-Բիչ քաղաքի բնակիչները սոցցանցերում գրում են, որ ճոճվում են տների տանիքները: Տարահանվել են ափամերձ շրջաններում ապրող ավելի քան 25 հազար բնակիչներ: 
Ինչպես նշել են տեղի իշխանությունների ներկայացուցիչները, սա ամենահզոր ցիկլոնն Է վերջին վեց տարվա ընթացքում:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թեռնբուլը հայտարարել Է Քվինսլենդի նահանգում բնական աղետների պայմաններում աշխատանքի ֆեդերալ պլանի կիրարկման մասին: «Քվինսլենդի հյուսիս - արեւելքում իրադրությունը շեշտակիորեն վատթարանում Է»,- արձանագրել Է կառավարության ղեկավարը՝ ելույթ ունենալով խորհրդարանում: Նա նշել Է, որ ցիկլոնի Էպիկենտրոնի մոտ քամու պոռթկումների ուժը հասնում Է ժամում 270 կիլոմետրի: «Ճգնաժամային տարածաշրջան են ուղարկվել շուրջ հազար զինվորականներ, որոնք լիովին պատրաստ են օգնություն ցույց տալ»,- նշել Է Թեռնբուլը:     
Ավստրալիայի Ապահովագրական ընկերությունների ազգային խորհուրդն արդեն «Դեբի» ցիկլոնը հայտարարել Է բնական աղետ: Հետագայում դա պետք Է տարերքից տուժած մարդկանց համար զգալիորեն հեշտացնի վնասի փոխհատուցման հայցեր հարուցելու գործընթացը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]