Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կարեն Կարապետյանը մեծ վարկանիշ է վայելում ընտրողների շրջանում. ВЦИОМ-ի նոր հարցումը

Կարեն Կարապետյանը մեծ վարկանիշ է վայելում ընտրողների շրջանում. ВЦИОМ-ի նոր 
հարցումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ առաջ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) սոցհարցումները ցույց են տվել, որ առաջատար ուժերի` Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ «Ծառուկյան» դաշինքի վարկանիշները գործնականում հավասարվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի տնօրեն Վալերի Ֆյոդորովը նշեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Ծառուկյան» դաշինքին ձայնը տալու կողմնակից է հարցվածների 22, իսկ ՀՀԿ-ին՝ 21 տոկոսը: «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը զգալիորեն ավելացրել է իր մասին տեղեկացվածությունը»,-ասաց նա:

Ֆյոդորովի դիտարկմամբ՝ գալիս ընտրություններում ընտրողների մեծամասնությունը ուղղորդվելու է թեկնածուի անձով: «Մեծամասնությունը կատարյալ թեկնածու տեսնում է այն անձին, ով փորձով հարուստ է եւ բանակցություններ վարելու ունակություններ ունի»,-հավելեց նա:

«Ծառուկյան» դաշինքի նախընտրական պոտենցիալը, հարցման տվյալների համաձայն, հիմնվում է Գագիկ Ծառուկյանի վրա` 87 տոկոս: Հայաստանի Հանրապետական կուսակցությանը մեծ աջակցություն բերում կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը` 84 տոկոս: «Կարեն Կարապետյանը մեծ վարկանիշ է վայելում ընտրողների շրջանում: Նրա վարած գործունեությունը դրական է գնահատել հարցվածների 72 տոկոսը: Նիկոլ Փաշինյանին էլ հավանում է հարցվածների 59 տոկոսը»,-ասաց կենտրոնի տնօրենը:  Ֆյոդորովի խոսքով` հարցվածների 85 տոկոսը դժգոհ է երկրում տիրող իրավիճակից, 26 տոկոսի կարծիքով, սակայն, Հայաստանը գնում է ճիշտ ուղղությամբ:

Հարցումն իրականացվել է ՀԿՈՒՀԿ-ի կողմից Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականի մարտի 17-24-ը` «Շանթ» հեռուստաընկերության պատվերով: Հարցմանը մասնակցել է 1600 մարդ: Այն իրականացվել է դեմ առ դեմ մեթոդով: Նույն կենտրոնի՝ փետրվարի 22-26-ն անցկացրած հարցման արդյունքներով 26%-ը նշել էր, որ կքվեարկի «Ծառուկյան» դաշինքի, իսկ 19%-ը՝ ՀՀԿ-ի օգտին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]