Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրաքի նախագահը Մոսուլի իրադրությունը որակել Է հումանիտար աղետ

Իրաքի նախագահը Մոսուլի իրադրությունը որակել Է հումանիտար աղետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսուլում ստեղծված իրադրությունը հումանիտար աղետ Է, բայց քաղաքը չի կարելի թողնել ահաբեկիչների ձեռքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը:
«Իհարկե, այն, ինչ տեղի Է ունենում, միանշանակ հումանիտար աղետ Է: Օրինակ, նրանք, ովքեր երեք տարի առաջ կայուն կյանքով Էին ապրում, այժմ անօթեւան են մնացել, դարձել են փախստականներ, ապրում են վրաններում»,-ասել Է նա:
Իրաքի նախագահի խոսքով՝ «հումանիտար իրադրությունը միանշանակ բարդ Է, սակայն խելամիտ չի լինի Մոսուլը թողնել ահաբեկիչների ձեռքում, նրանց դեմ անհրաժեշտ Է պայքարել, եւ այդ պայքարը նույնպես իր գինն ունի»:
Արեւմտյան Մոսուլի վրա հարձակում սկսելու մասին Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել Է փետրվարի 19-ին: Դրանից մեկ ամիս առաջ զինվորականները ամբողջովին ազատագրել են քաղաքի արեւելյան մասը: 
Մոսուլը Իրաքում ԻՊ-ի ոչ պաշտոնական մայրաքաղաքն Է: Քաղաքի ազատագրման ցամաքային ռազմական գործողությունն սկսվել Է 2016 թվականի հոկտեմբերի 17-ին: Իրաքյան ուժերին աջակցում Է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]