Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը հերթական անգամ նշեց Թատրոնի միջազգային օրը

Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը հերթական անգամ նշեց 
Թատրոնի միջազգային օրը

 

ԳՅՈՒՄՐԻ, 27   ՄԱՐՏԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ :151 տարվա պատմություն  ունեցող  Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հերթական անգամ նշեց Թատրոնի միջազգային օրը:  Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ կարելի էր առանձնացնել տոնական շքեղ տրամադրությունն  ու նոր շունչը:  Թատրոնի նորանշանակ երիտասարդ տնօրեն Տիգրան Վիրաբյանն ու գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը ջանք ու եռանդ չէին խնայել բեմի մարդուն  ու կեսդարյա պատմություն ունեցող թատրոնի ուղին մեծարելու: 
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, թատրոնն այս անգամ տոնը նշեց նոր ձևաչափով՝ հանդիսատեսի դատին ներկայացվեց թատերական նոր նախագիծ՝ դրամատիկականի «Մհեր Մկրտչյան» փոքր թատրոնում  տեղի ունեցավ «Ջագ Բամբիռ թեատրոն» համերգ-ներկայացման պրեմիերան: Ներկայացվեց «Բամբիռ» համույթի  կազմավորման պատմությունը՝ 70 ականներից: Համույթը ծնվել ու գործել է իր ձեռքը պահելով  Գյումրու դրամատիկականի զարկերակին՝ շատ ներկայացումներ հանդիսատեսը հիշում է «Բամբիռ»-ի երաժշտական ձևավորումներով ու երգերով: Սա է պատճառը, որ «Ջագ Բամբիռ թեատրոն»-ի պահանջը զգացվում էր, իսկ նախագիծը վարում էր «Բամբիռ» համույթի հիմնադիր Գագիկ Բարսեղյանը նույն ինքը՝ Ջագը: Նախագիծը շարունակական է: 
Սակայն տոնն այսքանով չավարտվեց. նույն օրը լրագրողների հետ ունեցած ասուլիսի ժամանակ պատասխանատուները հայտարարեցին  թատրոնի կայքի գործարկման մասին: Կա անհրաժեշտություն նաև «Գյումրու դրամատիկական թատրոնի աջակցման հիմնադրամ»-ի, որը կօգնի թատրոն հրավիրված՝ այլ վայրերում բնակվող ռեժիսորին ու դերասանին տանիք  ունենալ Գյումրիում: Հիմնադրամի մասին թատրոնի  տնօրենը խոստացավ հայտարարել առաջիկայում: Թեև տոնը թատրոնինն էր, բայց աճեմյանցիներն էլ  հանդիսատեսին ստեղծագործական եռուն ընթացք խոստացան:  
Երեկոյի ընթացքում, Թատրոնի միջազգային օրվան նվիրված, շնորհավորանքներ ու պարգևներ ևս եղան:  ՀՀ մշակույթի նախարարի «Ոսկե մեդալ»-ին արժանացավ  թատրոնի դերասան    Արկադի Ղարագուլյանը, թատրոնի դերասան Սամվել Խաչատրյանը՝ պատվոգրի, իսկ Արսեն Սաղաթելյանը շնորհակալագրի: Օրվա խորհրդով պայմանավորված «Շիրակի մարզպետի հուշամեդալ»-ով պարգևատրվեց դերասան Տիգրան Գաբոյանը, իսկ թատրոնի դերասանուհի ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Քոչարյանը՝ «Գյումրի համայնքի ոսկե հուշամեդալ»-ով: Թատրոնի մի շարք նվիրյալներ արժանացան Շիրակ մարզպետի և Գյումրու քաղաքապետի պատվոգրերին: Այլ անականկալներ ևս եղան:
 Թատրոնի միջազգային օրվան նվիրված երեկոյի անցկացմանն  աջակցել էր Գյումրու քաղաքապետարանը:
Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]