Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայաստանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Դաշնակցության ներկայացուցիչների հետ

Հայաստանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է  Դաշնակցության ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ  Միլսը մարտի 27-ին այցելել է ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ Նախընտրական քարոզարշավի քարոզչական հանձնախմբից` հավելելով. «Նա հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանի եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ Նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանի հետ:

Ողջունելով դեսպանին՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը նախ ներկայացրեց Դաշնակցության քարոզարշավի ընթացքը, մոտեցումները, ապա կարեւորեց ընտրությունների նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը: Վարդանյանը շնորհակալություն հայտնեց միջազգային կազմակերպություններին այն աջակցության համար, որի շնորհիվ այսօր կյանքի են կոչվել ընտրական օրենսգրքի մի շարք պահանջներ, հնարավոր է եղել անհրաժեշտ տեխնիկական միջոցներ ձեռք բերել:

Դեսպան Միլսն իր խոսքում ընդգծեց, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու քվեն կենսական նշանակություն ունի: «Քվեարկելու իրավունք ունեցող բոլոր անձանց ես շարունակում եմ հորդորել ապրիլի 2-ին մասնակցել քվեարկությանը՝ իմանալով, որ այն փակ է ու գաղտնի և որ տեղամասերում կիրառվող նոր տեխնոլոգիաներն իրենց քվեարկության արդյունքը չեն արձանագրում: Շատ կարևոր է, որ բոլոր կողմերը հանդես բերեն պատասխանատու վերաբերմունք և հետևեն օրենքին թե՛ քարոզչության շրջանում, և թե՛ քվեարկության օրը: Հավասարապես կարևոր է նաև այն, որ ընտրողներն էլ իրենց հերթին պատասխանատու լինեն՝ չվերցնեն կաշառք և այսօր տրվող մի քանի դրամի դիմաց չվաճառեն իրենց երեխաների ապագան»,- նշեց նա:

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշեց, որ Հայաստանում սկսվել է որակական փոփոխությունների մի գործընթաց, որի մի մասն է միայն նոր խորհրդարանի ձեւավորումը: Այս գործընթացում ՀՅԴ-ի դերը առանցքային է եղել: Ռուստամյանը հիշեցրեց, թե Ընտրական օրենսգրքի շուրջ ինչ աննախադեպ համաձայնություն ձեռք բերվեց քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության միջեւ: Ռուստամյանը եւս կարեւորեց, որ ընտրողը գիտակցի իր քվեի ուժը՝ մանավանդ, երբ երկրում կառավարման համակարգ է փոխվել:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը նկատեց, որ թեեւ այս փուլում դժվար թե բոլորը կգիտակցեն իրենց քվեի ուժը, բայց այլեւս հստակ է, որ հնարավոր է նոր որակի իշխանություն ձեւավորել:

Դաշնակցության ներկայացուցիչները ընդգծեցին նաեւ, որ սուտ խոստումներ չեն տվել, ամբոխավարություն չեն արել, ե՛ ւ ընդդիմություն, ե՛ ւ իշխանություն եղած ժամանակ իրենց սկզբունքները չեն փոխվել: 

Կողմերը նաեւ մտքեր փոխանակեցինվերջերս դպրոցի տնօրենների կողմիցքարոզչություն  իրականացնելու աղմուկ հանած դեպքի, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի առաջ քաշած  «խաղաղություն» ծրագրի եւ Դաշնակցության հետագա անելիքներիվերաբերյալ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]