Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Դեսպան Ղազարյանը Սվիենտոկշիսկե վոևոդության մարշալեկի հետ քննարկել է հայ- լեհական համագործակցության հարցեր

Դեսպան Ղազարյանը Սվիենտոկշիսկե վոևոդության մարշալեկի հետ քննարկել է հայ-
լեհական համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Սվիենտոկշիսկե վոևոդության մարշալեկ Ադամ Յարուբասի հրավերով Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը մարտի 24-ից 25-ը աշխատանքային այց է կատարել Կիլցե քաղաք։  Ադամ Յարուբասի հետ  դեսպան Ղազարյանի հանդիպմանը մասնակցել են նաև մարշալեկի տեղակալ Յան Մաչկովիակը, խորհրդական Ռոբերտ Բիերնանցկին, Կիլցեի գեղարվեստի ուսումնարանի տնօրեն Մարիա Կովալչիկը, Լեհ-հայկական հիմնադրամի նախագահ Արսեն Հովսեփյանը, հիմնադրամի պատասխանատուներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-լեհական համագործակցության հարցեր: Սվիենտոկշիսկե վոևոդության մարշալեկ Ադամ Յարուբասը նշեց, որ Լեհաստանում մեծ հարգանքով են վերաբերվում հայ ժողովրդին, նրա դարավոր պատմությանը, հարուստ քրիստոնեական ժառանգությանը, ինչպես նաև Լեհաստանի հայ համայնքին: Նա պատրաստակամություն հայտնեց իր ավանդն ունենալ հայ-լեհական հարաբերությունների զարգացման գործում` ապակենտրոնացված, ինչպես նաև տնտեսական, մշակութային կապերի զարգացման նպատակով:

Դեսպան Ղազարյանն, իր հերթին, կարևորեց հայ-լեհական երկկողմ հարաբերություններում ապակենտրոնացված համագործակցությունը: Դեսպան Ղազարյանը նշեց, որ 2017 թվականի հոբելյանական տարում Լեհաստանում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ և շնորհակալություն հայտնեց Սվիենտոկշիսկեի իշխանություններին՝ աջակցության համար:

Լեհ-hայկական հիմնադրամի նախագահ Արսեն Հովսեփյանն իր հերթին ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը և հայ-լեհական մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված իրենց ծրագրերը:

Նույնը օրը դեսպան Ղազարյանը հանդիպում ունեցավ նաև Կիլցեի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Այցի երկրորդ օրը դեսպան Ղազարյանն այցելեց Կիլցե քաղաքում ԼՀ մշակույթի և ազգային ժառանգության նախարարության ենթակայությամբ գործող Յուզեֆ Շերմենտովսկու անվան Գեղարվեստի ուսումնարան` այնտեղ քննարկելով Հայաստանի հետ համագործակցության հարցեր: Ուսումնարանի ուսանողների համար կազմակերպվեց նաև հայկական զարդանախշերի և հայերեն տառերի նկարչության հատուկ դասընթաց»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]