Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ավստրիան առաջին անգամ անձին զրկել է քաղաքացիությունից ԻՊ հետ կապի համար

Ավստրիան առաջին անգամ անձին զրկել է քաղաքացիությունից ԻՊ հետ կապի համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի իշխանությունները քաղաքացիությունից զրկել են ԻՊ գործունեությանը մասնակից լինելու համար դատապարտված Յունուս Ֆ-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Kurier թերթը գրում է, որ Ավստրիայում սա առաջին նման իրադարձությունն է:

Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը կարգադրել է հետաքննություն անցկացնել և կարգավորել Յունուս Ֆ-ի քաղաքացիության հարցը: 2017-ի մարտին որոշվեց զրկել նրան Ավստրիայի քաղաքացիությունից: «Եթե մարդը զրկվել է քաղաքացիությունից, նա ինքնաբերաբար օտարերկրացի է համարվում: Այդպիսով, նրանով պետք է զբաղվի օտարերկրացիների գործով ոստիկանությունը»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հավանաբար, Յունուս Ֆ-ն այժմ կարտաքսվի:

2014-ի օգոստոսին Վիեննայի բնակիչ Յուսուֆ Ֆ-ն հեռացել է Ավստրիայից մի քանի չեչենների հետ և ձերբակալվել սիրիական սահմանին՝ ԻՊ ահաբեկիչներին միանալու փորձ կատարելիս: Յունուս Ֆ-ն ահաբեկիչներին Սիրիա տեղափոխող ավտոմեքենայի ղեկին էր: 2015-ին նա 3 տարվա ազատազրկման է դատապարտվել ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու համար: Դատավճիռն ուժի մեջ է մտել 2015-ի դեկտեմբերին: Սակայն դատապարտյալին քաղաքացիությունից զրկելու համար հարկավոր էր ապացուցել, որ նա չի հրաժարվել այլ երկրի քաղաքացիությունից՝ այս դեպքում Թուրքիայի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]