Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչները հանդիպեցին Շենգավիթ համայնքի ընտրողների հետ

«Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչները հանդիպեցին Շենգավիթ 
համայնքի ընտրողների հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Շենգավիթ համայնքի ընտրողների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Շենգավիթ համայնքն իր համար հարազատ է, քանի որ երկար տարիներ աշխատել է այնտեղ: Նա ընտրողներին հորդորեց երկրի ապագայի կառուցման հարցում ապագա ընտրությունների ժամանակ գիտակցել պատասխանատվության զգացումը: Բաղդասարյանը դատապարտեց ընտրակաշառքի միջոցով քվեարկությունը:

«Ընտրակաշառք վերցնող մարդիկ նման են ջրի շշի: Ջուրը խմում են, շիշը` նետում: Հիշեք 5 տարի Հայաստանում ընտրություններ չեն լինելու: Զգացեք ձեր քվեի արժեքը, պատասխանատվությունը:  Գնանք ճիշտ քվեարկություն կատարենք, որ լավ ապրենք: Մեր ժողովուրդն արժանի է լավ ապրելու, և դրա համար մենք առաջարկում ենք իրատեսական ծրագիր»,- ասաց նա:

Բաղդասարյանը նաև առանձնացրեց պրոֆեսիոնալ բանակի անցման, աշխատավարձերի, թոշակների բարձրացման, հաշմանդամների, պետական բնակարանային շինության, մշակույթի, սպորտի հետ կապված խնդիրներն ու առաջարկեց դրանց լուծման իր տեսլականը:

«Փոխենք մեր կյանքը, արիություն ունենանք, որ մեր երեխաների կյանքում ինչ-որ մի բան փոխենք: Ինչ ցանենք ` այն էլ հնձելու ենք»,- ասաց ՀՎԿ առաջնորդը:

ՀՎԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն իր ելույթում անդրադարձավ ընտրակաշառքների թեմային:

«Դատապարտում եմ այն քաղաքացուն, ով կվաճառի երկրի ապագան, կխոնարհվեմ այն մարդու առջև, ով սկզբունքներ ունի»,- ասաց նա` ցանկություն հայտնելով, որպեսզի ՀՎԿ-ի ձայները շատ լինեն իրենց համակիրների օգնությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]