Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Վահան Մարտիրոսյանն առաջադրվել է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում

 Վահան Մարտիրոսյանն առաջադրվել է Զբոսաշրջության համաշխարհային 
կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության քարտուղարությունը հայտարարել է 2018-2021 թվականներին գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածուների առաջադրման ավարտի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 2017թ-ի մարտի 11-ի ժամը 24:00-ի դրությամբ (Մադրիդի ժամանակով), համապատասխան փաստաթղթերը ներկայացրել էին թեկնածուներ յոթ երկրներից:

Առաջադրվածների թվում է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Հարավային Կովկասի տարածաշրջանից ներկայացված է նաև Վրաստանը, որի թեկնածուն Զուրաբ Պոլոլիկաշվիլին է: Թեկնածուներ կան նաև Բրազիլիայից, Կոլումբիայից, Հարավային Կորեայից, Սեյշելներից և Զիմբաբվեից:  

Պահանջված փաստաթղթերի թվում էին թեկնածուի նամակը, նրա ինքնակենսագրությունը, նրա քաղաքականությունը հիմնավորող փաստաթուղթը և կառավարման մտադրությունները հիմնավորող փաստաթուղթը, ինչպես նաև առողջական վիճակի մասին տեղեկանքը:

Կազմակերպության քարտուղարությունը բացի նշված թեկնածություններից ստացվել էր ևս յոթ թեկնածուների դիմումներ, որոնք չեն ուղեկցվել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով, ուստիև չեն ներկայացվի կազմակերպության գործադիր խորհրդի 105-րդ նիստին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]