Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Արտավազդ» մրցանակաբաշխության անվանակարգերի ցանկում փոփոխություններ են կատարվել

«Արտավազդ» մրցանակաբաշխության անվանակարգերի ցանկում փոփոխություններ 
են 
կատարվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն այս տարի կանցկացվի մարտի 27-ին` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադմիական թատրոնում: Այն նվիրված է հայ անվանի դերասան Էդգար Էլբակյանի ծննդյան 90-ամյակին: Այս մասին մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: 

«Արտավազդ»-ը տրվում է  տարվա  լավագույն թատերական աշխատանքների համար: Վերջին տարիներին ձևաչափը փոփոխվել է. որոշ անվանակարգեր  փոխարինվել են նորերով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հակոբ Ղազանչյանը: 

Ավելացել են «Լավագույն  պլաստիկայի և շարժման ներկայացում» և «Լավագույն երաժշտական ներկայացում» անվանակարգերը:

Ղազանչյանի խոսքով` ոչ մի մրցանակաբաշխություն խաղաղ ավարտ չի ունենում, քանի որ ժյուրին ունի իր սուբյեկտիվ կարծիքը, որի հետ շատերը կարող են չհամաձայնվել:

«Կարծում եմ` ներկայումս բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ կան, և հայ թատրոնն ունի ապագա»,-եզրափակեց Ղազանչյանը:

Այս տարի ժյուրիի անդամները քսաներկու ներկայացում են դիտել:

Մրցանակաբաշխություն անցկացնելու համար ՀԹԳՄ նախագահության կողմից հաստատվել են թատերական ներակայացումների և դրամատուրգիայի աշխատանքները գնահատող փորձագետների հետևյալ հանձնաժողովը. Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյան, Ազգային օպերային թատրոնի գլխավոր պրոդյուսեր Արթուր Ղուկասյան, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հայրապետյան, բեմադրիչ Տիգրան Գասպարյան, երգահան, թատերագետ Մարինե Ալես, դերասանուհի Մարիաննա Մխիթարյան, թատերագետ Անի Տեր-Հովհաննսիյան: 

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996 թվականին: Սկզբնական շրջանում ունեցել է միայն մեկ անվանակարգ` «Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար», իսկ 1999 թվականից սկսած տարեցտարի ավելացվել է անվանակարգերի թիվը: Մրցանակաբաշխությունը սկզբում անցկացվել է թատերական գործիչների նեղ շրջանակում, իսկ 2008 թվականից ի նշվում է մեծ շուքով:

«Արտավազդ» ամենամյա մրցանակները շնորհվում են յուրաքանչյուր տարվա մարտի 27–ին կամ դրա նախօրեին` մրցանակաբաշխության նախորդ տարվա մարտի 1-ից մինչև մրցանակաբաշխության տարվա մարտի 1–ը ընկած ժամանակահատվածում գործող թատրոնների ու թատերախմբերի կողմից բեմադրված և առավել աչքի ընկած թատերական աշխատանքներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]