Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Բանակցային սեղանին դրված է ԼՂ հակամարտության կարգավորման նախորդ պլանների հղկված տարբերակը. Հոգլանդ

Բանակցային սեղանին դրված է ԼՂ հակամարտության կարգավորման նախորդ 
պլանների հղկված տարբերակը. Հոգլանդ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար բանակցային սեղանին դրված է պլան, որը նախորդ պլանների հղկված տարբերակն է: Մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռիչարդ Հոգլանդը: «Տարիների ընթացքում տարբեր պլաններ են եղել, այն ինչ այժմ սեղանին է գտնվում, դա տարբեր պլանների հղկված, փայլեցված մի տարբերակ է: Արդյո՞ք դա կրկնօրինակ է նախորդ պլանների. ոչ: Սա նոր ուղիներ, նոր լուծումներ է դիտարկում, որը կարող է ընդունելի լինել հակամարտող կողմերի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հոգլանդը:

Նա հավելեց, որ այդ պլանի մանրամասները չի կարող ներկայացնել, քանի որ առանձին հարցերի շուրջ հակամարտող կողմերը դեռ պետք է աշխատեն: Նա նշեց, որ դիվանագիտությունը նման է խաղաքարտի. ինչպես խաղի ժամանակ բոլոր խաղաքարտերը չեն բացում, այնպես էլ դիվանագիտության մեջ: «Երբ ինչ-որ պլան կա, դրա ինչ-որ մի մաս կարող է փոփոխությունների կարիք ունենալ: Դրա համար մենք նախապես բոլոր մանրամասների մասին չենք խոսում»,- ասաց համանախագահը:

Ռիչարդ Հոգլանդը նշեց, որ հակամարտող կողմերի արտաքին գործերի նախարարները դեռ պետք է հանդիպեն և նախապատրաստեն նախագահների հանդիպում: «Երբ լինեն ճիշտ պայմաններ, երկու նախագահները կնստեն և կխոսեն, իրենք էլ կարող են անհամաձայնության տեղիք տվող հարցերին անդրադառնալ, հասնել նրան, որ բոլոր կողմերը շահող դուրս գան»,- ասաց նա:

ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահի ժամանակավոր պաշտոնակատարը հստակեցրեց, որ իրենք շատ լավ գիտեն, թե որտեղից է եկել այդ պլանը, սակայն դա «լավրովյան պլան» չեն անվանում: «Մենք դա անվանում ենք հակամարտության կարգավորման պլան-առաջարկ, որը դրված է  դիվանագիտական սեղանին»,-  եզրափակեց Հոգլանդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]