Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ ՀՀ և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները նամակներ են փոխանակել

Հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ ՀՀ և Ֆինլանդիայի ԱԳ 
նախարարները նամակներ են փոխանակել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Թիմո Սոինին ուղերձներ փոխանակեցին Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում գոհունակությամբ նշում է, որ Հայաստանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ հարաբերությունները հիմնված են վստահության և հարգանքի բարձր մակարդակի վրա:
Նախարար Նալբանդյանը շեշտում է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Ֆինլանդիայի հետ համագործակցությանը: Նախորդ քսանհինգ տարիների ընթացքում մեր գործընկերությունը զարգացել է՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներ: Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծում է, որ մենք արժևորում ենք համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում՝ մեր ներդրումը բերելու գլոբալ ջանքերին՝ լուծումներ գտնելու ընդհանուր մարտահրավերներին և սպառնալիքներին:
Էդվարդ Նալբանդյանը նշում է, որ երկկողմ հարաբերություններում առկա մեծ ներուժի միայն մի մասն է դեռ օգտագործվել, և համոզմունք է հայտնում, որ համատեղ ջանքերով մեր պետությունների միջև գործընկերությունն առավել կամրապնդվի և կընդլայնվի: 

Թիմո Սոինին իր ուղերձում նշում է, որ Ֆինլանդիան և Հայաստանը ունեն երկարատև բարեկամական կապեր: Ֆինլանդիայի արտգործնախարարը շեշտում է, որ ավելի քան երկու տասնամյակի ընթացքում մեր երկկողմ համագործակցությունը ընդհանուր ձեռքբերումներ է ապահովել, և առկա են բոլոր պատճառները՝ դրանով հպարտանալու համար:

Նախարար Սոինին ընդգծում է, որ Ֆինլանդիան ցանկանում է առավել ամրապնդել Հայաստանի հետ իր բարեկամական հարաբերությունները:

Ֆինլանդիայի ԱԳ նախարարը գոհունակությամբ արձանագրում է Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների եզրափակումը: Նախարար Սոինին վստահություն է հայտնում, որ նոր համաձայնագիրն առավել կամրապնդի Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունների խորացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]