1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՊՀ դիտորդական առաքելությունը միջանկյալ հաշվետվություն է հրապարակել ՀՀ-ում ընտրությունների վերաբերյալ

ԱՊՀ դիտորդական առաքելությունը միջանկյալ հաշվետվություն է հրապարակել ՀՀ-ում 
ընտրությունների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելությունը միջանկյալ հաշվետվություն է հրապարակել Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Հաշվետվության մեջ նշվում է, որ ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանում կայանալիք ընտրությունները դիտարկելու հրավեր է ստացել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից: Դիտորդական պատվիրակությունը բաղկացած է 172 մարդուց: ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակության մեջ ներառված են ներկայացուցիչներ Բելառուսից, Ղազախստանից, Ռուսաստանից, Մոլդովայից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից: Առաքելության աշխատանքները կոորդինացնում է շտաբը, որը ձևավորվել է մայրաքաղաք Երևանում: Դիտորդներից 20-ը երկարաժամկետ են:

ԱՊՀ դիտորդական առաքելությունը նախընտրական քարոզարշավի մոնիթորինգը սկսել է մարտի 14-ից` Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմաններում իրականացնելով իր գործառույթները: Առաքելությունը գործում է Հայաստանի ներքին կյանքին չմիջամտելու սկզբունքով` հիմնվելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա:

Դիտորդական առաքելության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի ընթացքը քննարկել են  ՀՀ ԱԺ, ԱԳՆ, ԿԸՀ, գլխավոր դատախազության, ոստիկանության, արդարադատության նախարարության,  ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի  ներկայացուցիչների հետ: Դիտորդները հանդիպումներ են ունեցել նաև Հայաստանի Հանրապետական, «Ազատ դեմոկրատներ», «Հայկական վերածնունդ», կուսակցությունների, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Ելք» դաշինքների գլխավոր շտաբերի ղեկավարների, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ:

Առաքելության շտաբն իր գործունեության վերաբերյալ պարբերաբար տեղեկություններ է տրամադրում զանգվածային լրատվության միջոցներին: Դիտորդական առաքելության պատվիրակությունը շեշտում է, որ ԱՊՀ դիտորդների համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները` ընտրությունների նախապատրաստական աշխատանքները և դրանց անցկացումը մոնիթորինգի ենթարկելու համար:

Առաքելությունն արձանագրում է, որ ընտրական գործընթացին մասնակից կուսակցությունների և դաշինքների համար օրենսդրության համաձայն տրված են նախընտրական քարոզարշավ իրականացնելու տարբեր հնարավորություններ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է կուսակցություններին և դաշինքներին անվճար եթերաժամ տրամադրելու կարգը. կուսակցությունները և դաշինքները ստացել են ոչ ավելի, քան 60 րոպե անվճար եթերաժամ հեռուստատեսությամբ, ոչ ավելի, քան 120 րոպե` ռադիոյով: Միևնույն ժամանակ ընտրական գործընթացին մասնակից քաղաքական ուժերը կարող են օգտվել վճարովի եթերաժամերից:

Դիտորդական առաքելության շտաբը դիմել է ՀՀ ԿԸՀ, գլխավոր դատախազություն, վարչական դատարան, ոստիկանություն` խնդրելով հնարավորություն տալ ծանոթանալ ընտրական գործընթացի խախտումներից վերաբերյալ  քաղաքացիներից ստացվող դիմումներին և բողոքներին:

Առաքելությունը շարունակում է հետևել նախընտրական քարոզարշավի ընթացքին և վերջնական գնահատականները կհնչեցնի ընտրությունների մոնիթորինգի վերաբերյալ ամփոփիչ փաստաթղթում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]