1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թուրքիայում քուրդ զինյալների դեմ մարտում թուրք զինվոր է սպանվել

Թուրքիայում քուրդ զինյալների դեմ մարտում թուրք զինվոր է սպանվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքօվա գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ տարվող մարտերի հետևանքով թուրք զինվոր է սպանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Քուրդ զինյալների կողմից արձակված կրակոցի հետևանքով զինվորը ծանր վիրավորում է ստացել, և, չնայած հիվանդանոցում ցույց տրված բժշկական միջամտությանը, նրան չի հաջողվել փրկել:

Թուրքիայի զինված ուժերը հայտնում են, որ այդ շրջանում մարտի 25-ից մեկնարկած գործողությունների արդյունքում չեզոքացվել են 22 քուրդ զինյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]