1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Շուշիի պարսկական «Վերին մզկիթում» առաջին անգամ մեկնարկել է պեղման-մաքրման աշխատանքը

Շուշիի պարսկական «Վերին մզկիթում» առաջին անգամ մեկնարկել է  պեղման-մաքրման աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Շուշի քաղաքի տարածքում գտնվող պարսկական «Վերին մզկիթում» առաջին անգամ մեկնարկել է պեղման-մաքրման աշխատանքը: Մզկիթի վերականգնման նախագիծը կազմվել է «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամի միջոցներով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարատ Շահրամանյանը նշեց, որ պեղումները կտեւեն 20-25 օր: «Այդ ուսումնասիրությունները թույլ կտան ավելի ճիշտ կատարել հուշարձանի վերականգնման աշխատանքը»,-ասաց նա:

Շահրամանյանի խոսքով` «Վերին Մզկիթ»-ում պեղումներն իրականացնում է պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանանի ղեկավարած արշավախումբը: «Հուշարձանը պեղելու համար օտարերկրյա մասնագետների կարիք չի եղել: Այդ հուշարձանը վնասվել է ինչպես պատերազմի, այնպես էլ եղանակային պայմանների հետևանքով»,-հավելեց Շահրամանյանը:

Շուշիի պարսկական Վերին Մզկիթը կառուցվել է 1883 թ. իրանացի ճարտարապետ Կարբելի սեֆի Խանի նախագծով: Շինության գլխավոր ճակատի երեք կամարաձև մուտքերն ընդգծված են երկու բարձր մինարեթներով, որոնք զարդարված են գունավոր երկրաչափական զարդանախշերով: Մզկիթի առջև տեղադրված է ութանկյուն ջրավազան շատրվանով: Խորհրդային տարիներին մզկիթը ձևափոխվել էր պատմաերկրագիտական թանգարանի:

Արցախի տարածքում վկայագրված է գրեթե 5000 պատմության և մշակույթի հուշարձան, որոնցից 700-ի համար կազմվել են պահպանական գոտիներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]