1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սպասվող լրահոս. 27.03.2017

Սպասվող լրահոս. 27.03.2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հայաստանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը: Նախատեսված է նրա հանդիպումը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպման առանցքում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերն են։ Այսօր՝ մարտի 27-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը կհանդիպի լրագրողների հետ:

ՀՀ առողջապահության նախարարությունն ամփոփում է հանրապետության 10 մարզում անցկացրած «բաց դռների օրեր» ծրագրի արդյունքները: ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ծաղիկ Վարդանյանը, Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը կներկայացնեն ծրագրի շրջանակում իրականացրած հետազոտության արդյունքները, մի շարք հիվանդությունների գծով բացահայտված միտումները:

Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի ոլորտում դեռևս առկա են օրենքով կարգավորման ենթակա խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել ոլորտի կայացմանն ու հետագա զարգացմանը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի nախարարությունը ներկայացնում է կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի ոլորտի կարգավորմանն ուղղված հայեցակարգը: Հայեցակարգի մանրամասները կներկայացնի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի աշխատանքի և զբաղվածության հարցերով գլխավոր խորհրդական Թադևոս Ավետիսյանը:

Մարտի 27-ին ամբողջ աշխարհում նշվում է Թատրոնի համաշխարհային օրը (World Theatre Day): Այս օրը սահմանվել է 1961 թ.-ին Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսի կողմից և նշվում է 1962 թվականից: Օրվա առթիվ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա հանդիպում Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի հետ: Ավելի ուշ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված է հայ անվանի դերասան Էդգար Էլբակյանի 90-ամյակին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]