Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Արազ Օզբիլիսը խփած գնդակը նվիրում է Գևորգ Ղազարյանին

Արազ Օզբիլիսը խփած գնդակը նվիրում է Գևորգ Ղազարյանին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Արազ Օզբիլիսը Ղազախստանի դեմ խաղում խփած գնդակը նվիրում է Գևորգ Ղազարյանին:

«Մենք ունենք ևս երեք միավոր և ուրախ ենք երկրպագուների և բոլորի համար: Ես անընդհատ աշխատում եմ ինձ վրա, և դա միակ բանն է, որ կարող եմ անել: Խփածս գնդակը նվիրում եմ Գևորգ Ղազարյանին: Հույս ունեմ, շուտ կլավանա: Մենք ուրախ ենք նման երկրպագության համար: Ամեն ինչ անում ենք հենց նրանց (ֆուտբոլասերների-խմբ.) համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Օզբիլիսը:

Հայաստանի հավաքականը հաղթեց ղազախստանյան թիմին:

Նախնական հետազոտությամբ Գևորգ Ղազարյանի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների մասնակի պատռվածք և մենիսկի վնասվածք: Նրա ոտքն այժմ գիպսի մեջ է: Նա արդեն վաղը կմեկնի Գերմանիա` հետազոտության: Ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստը կենթարկվի վիրահատության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]