Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Դարպասապահ Արսեն Բեգլարյանի կարծիքով թիմը հաղթեց ճիշտ տրամադրվածության շնորհիվ

Դարպասապահ Արսեն Բեգլարյանի կարծիքով թիմը հաղթեց ճիշտ տրամադրվածության  շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի դարպասապահ Արսեն Բեգլարյանի կարծիքով ղազախները հեշտ մրցակիցներ չէին:

«Հրաշալի զգացողություններ ունեմ, իհարկե կարևորը հաղթանակն էր: Եթե նույնիսկ եթե հաշիվը լիներ 10:9 միևնույն է շատ երջանիկ կլինեի: Մեր մրցակիցը իսկապես լուրջ հակառակորդ էր: Այսօր մենք ճիշտ տրամադրվածություն ցույց տվեցինք: Մենք մեծ խնդիրներ կունենային, եթե թերագնահատեինք: Նրանք կարող են ցանկացած թիմի անհանգստացնել: Դժվար չէր, կենտրոնացվածությունս չկորցնել, քանի որ երկրպագուները մեզ աջակցում էին: Եվ երբ դու անընդհատ աջակցություն ես ստանում, ապա չես կորցնում կենտրոնացվածությունդ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց թիմի դարպասապահը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը աշխարհի առաջնության ընտրական փուլում 2:0 հաշվով գերազանցեց Ղազախստանի թիմին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]