1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՕՄՕՆ-ը Մինսկի կենտրոնում ձերբակալում է կալանավորվածների հետ համերաշխություն հայտնող մարդկանց

ՕՄՕՆ-ը Մինսկի կենտրոնում ձերբակալում է կալանավորվածների հետ 
համերաշխություն հայտնող մարդկանց

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի (ՕՄՕՆ) աշխատակիցներն սկսել են ձերբակալել  Մինսկի Հոկտեմբերյան հրապարակ եկող քաղաքացիներին, որոնք պահանջում են ազատ արձակել մարտի 25-ի բողոքի գործողության՝ իրավապահ մարմինների կողմից ձերբակալված անձանց։ Դրանից առաջ իշխանությունները հավաքվածներին տեղեկացրել են գործողության չարտոնված լինելու մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը դեպքի վայրից։

Ինչպես հաղորդում է «Սրմենպրես»-ն, ավելի քան 10 ձերբակալվածներ ուղարկվել են հատուկ ավտոմեքենաներ։

Բելառուսի իշխանությունների քաղաքականության դեմ չարտոնված մարտի 25-ի գործողությունը Մինսկի կենտրոնում ուղեկցվել է միլիցիայի և ՕՄՕՆ-ի ակտիվ գործողություններով։  Ոչ պաշտոնական տվյալներով՝ իրավապահ մարմինները ձերբակալել են «Զայրացած բելառուսների երթի»  շուրջ 300 հնարավոր մասնակիցների, որոնք մտադիր էին Գիտությունների ազգային ակադեմիայից անցնել քաղաքի կենտրոնով։

Վաղօրոք ծրագրված, սակայն իշխանությունների հետ չհամաձայնեցված երթը, որը նվիրված էր Բելառուսական Ժողովրդական Հանրապետության կազմավորման 99-ամյակին, այդպես էլ չի կայացել։

«Զայրացած բելառուսների երթը» պետք է դառնար բողոքի գործողությունների շարունակությունը։ Բելառուսական քաղաքների փողոցներ են դուրս գալիս այն բնակիչները, որոնք դժգոհ են երկրի նախագահի՝ պորտաբույծների մասին հրամանագրից, ընդդիմադիրներ, ինչպես նաև քաղաքացիներ, որոնք դժգոհ են իշխանությունների քաղաքականությունից։

 

Լուսանկարը՝ ՏԱՍՍ






Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]