Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հրշեջները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված բոլոր հրդեհները

Հրշեջները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված բոլոր հրդեհները

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարտի 25-26-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի «Ալաշկերտ» մարզադաշտի մոտակայքում այրվել է մոտ 400 քմ խոտածածկույթ, Արագածոտնի մարզի Ուշի գյուղի մոտակայքում գտնվող այգում՝ մոտ 1 հա բուսածածկույթ, մոտ 100 հատ խնձորի և կեռասի ծառեր՝ մասնակի, Ոսկեվազ–Ոսկեհատ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 5000 քմ բուսածածկույթ, Երևան-Երասխ ավտոճանապարհի 39-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում գտնվող հողատարածքում՝ 450 քմ չոր խոտածածկույթ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի թիվ 2 փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 1500 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Ա փողոցի տնակի մոտակայքում՝ մոտ 2500 քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի հին գերեզմանատան տարածքում՝ մոտ 1500 քմ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Սպիտակ» կոչվող կայարանի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 10 հա, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի սկզբնամասում գտնվող «Որդան կարմիր» արգելանոցի մոտակայքում՝ մոտ 0.4 հա, Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում՝ մոտ 5 հա խոտածածկույթ և եղեգնուտ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]