Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Ամեն օր անցնում ենք ավելի ճկուն, արդյունավետ համակարգի. Կարեն Կարապետյանը՝ բարեփոխումների մասին

Ամեն օր անցնում ենք ավելի ճկուն, արդյունավետ համակարգի. Կարեն Կարապետյանը՝ բարեփոխումների մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ,  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցնում է, որ ՀՀԿ-ն ներկայացրել է համալիր ծրագիր, որով պատասխանում է բոլոր մակրո հարցերին ու մարտահրավերներին, որոնք ծառացած են հանրության առջև: «Վստահ եղեք, որ այդ ծրագիրը հավակնոտ է ու համարձակ, պրագմատիկ և ռացիոնալ, ու մենք ունենք կամք և նպատակասլացություն՝ այն իրագործելու»,-ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Աշտարակում ընտրողների հետ հանդիպմանն ասաց Կարեն Կարապետյանը:

Անդրադառնալով կառավարության վերջին վեց ամսվա գործունեությանը՝ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալն ընդգծեց, որ այն, ինչ ծրագրվել էր գործադիրի կողմից, իրականացվել է: 2017-ը հայտարարվել է ախտորոշման, սանիտարիզացիայի, պետական կառավարման համակարգի բարեփոխումների և կայունացման տարի:

«Մենք բոլոր ոլորտների խնդիրները գույքագրել ենք և եկել այն եզրակացության, որ բոլոր ոլորտներում ունենք արդյունավետության պակաս, ինչը դրդում է մեզ, որպեսզի բոլոր ոլորտներում փոփոխություններ ու բարեփոխումներ կատարենք: Մենք այս պահին թվայնացնում ենք կառավարման սուբյեկտները, մաքրվում ենք ավելորդ օղակներից և այդ գործընթացը ցույց է տալիս, որ բավականին մեծ լուծումներ կարող ենք ունենալ, որոնք մեծ գումար ու ջանք չեն պահանջում»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ կառավարման ոլորտում գործադիրն ամեն օր անցնում է ավելի ճկուն, արդյունավետ համակարգի. ներդրվել է այնպիսի համակարգ, որով կառավարության յուրաքանչյուր անդամ կրում է անձնական պատասխանատվություն:

Տարածքային կառավարման համակարգում ևս մեծածավալ փոփոխություններ են կատարվել, որոնց հասարակությունն ականատես կլինի մոտ ժամանկներս: «Առաջին անգամ ներդրել ենք համայնքների զարգացման հնգամյա ծրագիր, առանց որի համոզված ենք, որ քայլ առաջ անել հնարավոր չէ: Անընդհատ լոկալ խնդիրներ կլուծենք, եթե չգիտենք, օրինակ, Աշտարակը վաղն ինչ քաղաք ենք ցանկանում դարձնել: Կառավարման համակարգում անում ենք ամեն ինչ, որպեսզի քաղաքացին նվազագույնը շփվի պետական ծառայողի հետ. 140 ծառայություններից 67-ն արդեն իսկ քաղաքացին կարող է ստանալ մասնավորի միջոցով՝ առանց հերթի, քաշքուկների ու այլ դժվարությունների: Սկզբունքային ու լայնածավալ բարեփոխումներ ենք սկսել հարկային, մաքսային համակարգում»,- ասաց Կարեն Կարապետյանը՝  հավելելով, որ տնտեսական ոլորտում բարեփոխումները վերաբերում են բացառապես բոլոր ոլորտներին:

Նա տեղեկացրեց, որ մասնավոր կապիտալի հիման վրա արդեն իսկ ստեղծվել է չորրորդ հիմնադրամը, որով մեր երկիր կներգրավվեն ներդրումներ ու էժան միջոցներ: «Սոցիալական ոլորտում բարեփոխումները հիմնականում վերաբերում են առողջապահությանն ու սոցիալական համակարգին: Հիմնական թեզը հետևյալն է. նույն գումարով ծառայությունն ու օգնությունը դարձնել ավելի հասցեական ու թիրախային, նույն միջոցների հաշվին օգտատերերի թիվն ընդլայնել ու ծառայությունների որակը բարձրացնել»,- ասաց Կարապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]