Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Լիբանանում հայ երիտասարդությունը բոյկոտել է թուրքական ապրանքների վաճառքը

Լիբանանում հայ երիտասարդությունը բոյկոտել է թուրքական ապրանքների վաճառքը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միությունը Բեյրութի Բուրջ Համուդ հայաբնակ թաղամասում հատուկ ակցիա է կազմակերպել, որի շրջանակում մասնակիցները պահանջել են մերժել թուրքական արտադրության ապրանքները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բողոքի ակցիային մասնակից մի քանի տասնյակ հայ երիտասարդներ պահել են Հայաստանի դրոշներ ու գրություններ` կոչ անելով չհարստացնել թշնամուն: «Մենք` որպես հայ դատի հավատարիմ պաշտպաններ, պահանջատեր երիտասարդներ, մերժում ենք թուրքական արտադրությունների վաճառքը հայերի շրջանում ու մանավանդ Բուրջ Համուդից ներս: Մերժում ենք թուրքական հեռուստաընկերությունների քաջալերումը հայ տներում, դեպքի Թուրքիա զբոսաշրջությունը: Մենք քաջ գիտենք, որ նույն ինքը` Թուրքիան է մեր այսօրվա դժբախտության պատճառը: Մենք ունենք հայրենիք, սակայն այժմ գտնվում ենք հայրենիքից դուրս, օտար ափերում ցիրուցան եղած: Հայապահպանության մեր ջանքերը սփյուռքում ազգի փրկության միակ ուղին են»,- հայտարարել է Լիբանանի երիտասարդական միության ներկայացուցիչը: Նա ընդգծել է, որ թուրքական վաճառված ապրանքների գումարով Արցախում հայ զինվոր է սպանվում:

Հավաքվածները բղավել են՝ «Մի հարստացրեք թշնամուն», «Անդուլ պայքար, աննահանջ երթ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]