1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հերմինե Նաղդալյանը շատ հուսադրող է համարում այս տարվա տնտեսական ցուցանիշները

Հերմինե Նաղդալյանը շատ հուսադրող է համարում այս տարվա տնտեսական 
ցուցանիշները

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Որպես իշխող ուժի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության խնդիրը ամենադժվարն է ընտրարշավում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը։ 

«Ելնելով այն պարզ հանգամանքից, որ Հանրապետական կուսակցությունը իշխող ուժ է և կառավարելով բավականին ծանր ժամանակներում, մենք գիտենք, որ վերջին 7-8 տարիները և՛ մեր երկրի, և՛ համաշխարհային տնտեսության համար ճգնաժամային էին։ Մենք լուծում էինք ճգնաժամից դուրս գալու խնդիրները, և բնական է, որ այս պարագայում իշխանությունը առավել խոցելի է։ Երկրում բավական մեծ զանգված կա, որը սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, բարեկեցության ցածր մակարդակ ունի։ Այս ամենը պարտադրում է մեզ լինել ոչ միայն մեր աշխատանքի, վարած քաղաքականության մեջ առավել օպտիմալ և ճշգրիտ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահը։ 
Նրա խոսքով, իրենք պետք է ամենօրյա հետադարձ կապի միջոցով կարողանան մաքսիմալ կերպով բացատրել և ներկայացնել բոլոր դժվարությունները, որոնք կան երկրում և համաշխարհային տնտեսության մեջ։ 
Նաղդալյանն ընդգծեց, որ ընդամենը երկու օր առաջ ֆինանսների նախարարությունը ներկայացրեց այս տարվա տնտեսական ցուցանիշները, որոնք բավական հուսադրող էին։ 
«2017 թվականի տնտեսական աճի տեմպը մեզ համար գերազանցված է։ Շուրջ 6,2 տոկոսով տնտեսական ակտիվություն ունենալը, այն էլ դժվար հունվար, փետրվար ամիսներին, որոնք, որպես կանոն, տնտեսական առումով չեն փայլում։ Այդ թվերը խոսում են այն մասին, որ կառավարության շուրջ վեց ամսվա աշխատանքները կատարվել են բոլոր գերատեսչությունների կողմից»,- ասաց Հերմինե Նաղդալյանը։ 
Մարտի 22-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել էր Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշները: Նա 2017 թվականի հունվար և փետրվար ամիսներին 6 տոկոս տնտեսական ակտիվությունը բավականին լավ ցուցանիշ է համարել: Նախարարը փաստել էր, որ երկրի համար նախապատվելի ճյուղերը, հատկապես արդյունաբերությունը, շարունակում են դրսևորել բավականին բարձր աճի տեմպեր` 10 %-ից բարձր: 2017 թվականին՝ երկու ամսում, առևտրի իրական ծավալների աճը հասել է 9,6 %-ի: Նախարարը նաև հավելել էր, որ, կարծես թե, հանրության մոտ եկամուտների աճի դրսևորումը նկատվում է անցած տարվա նոյեմբերից սկսած: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]