Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը «Հայաստանի ներդրողների ակումբից» բիզնես էլիտայի մշակույթի փոփոխություն է ակնկալում

ՀՀ վարչապետը «Հայաստանի ներդրողների ակումբից» բիզնես էլիտայի մշակույթի 
փոփոխություն է ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդից ակնկալում է բիզնես էլիտայի մշակույթի փոփոխություն, կապիտալի և ֆինանսական շուկաներում ակտիվացում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ակումբի մեկնարկին այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Ակումբի անդամներն աշխարհով մեկ ունեն գործընկերներ, և ակնկալում եմ, որ իրենց մասնակցությունը կբերի նրան, որ այս ակումբը կդառնա կամուրջ բավական մեծ ֆինանսական շուկայի և բիզնես կառույցների միջև: Իրականում ես ակնկալում եմ, որ այն որակական փոփոխություն կմտցնի մեր բիզնես միջավայրում, բիզնես մթնոլորտում: Ավելին, ոչ թե ակնկալում եմ, այլ համոզված եմ, որովհետև սա առաջին օրինակն է, որտեղ պետությունը չի մասնակցում, լրիվ մասնավոր ակումբ է, որն ունի բիզնես նպատակներ, և հենց դա պետք է անենք»,- նշեց վարչապետ Կարապետյանը:

Նրա խոսքով՝ ներկայում արտասահմանյան գործընկերների հետ բանակցություններ են ընթանում գրանտային-դրամաշնորհային դաշտից բիզնես դաշտ տեղափոխվելու ուղղությամբ: «Մենք դեմ չենք դրամաշնորհներին, բայց ուզում ենք միջավայր ստեղծել, որտեղ փող աշխատելը, շահույթ հետապնդելը, եկամուտ ստանալը Հայաստանում դառնա տրամաբանական, որովհետև դա փոխելու է տեխնոլոգիա, մտածելակերպ, ամեն ինչ»,- ընդգծեց ՀՀ կառավարության ղեկավարը:

Նա նաև հիշեցրեց, որ կառավարությունը ներկայում ֆիքսել է 3.2 միլիարդ ԱՄՆ դոլարի ծրագրի: «Այդ 3.2 մլրդ ԱՄՆ դոլարի մեջ այս ակումբը կարո՞ղ է մասնակից դառնալ, թե՞ ոչ, ակումբի խնդիրն է: Բայց մենք ակնկալում ենք, որ ակումբի մուտքով 3.2 մլրդ ԱՄՆ դոլարից բացի կլինեն այլ ներդրումներ ևս»,- ամփոփեց Կարապետյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]