Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիան բավարար ապացույցներ չի տեսնում Թուրքիայի հեղաշրջման փորձում գյուլենականների մասնակցության համար

Մեծ Բրիտանիան բավարար ապացույցներ չի տեսնում Թուրքիայի հեղաշրջման փորձում 
գյուլենականների մասնակցության համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հրապարակել է Թուրքիայի մասին զեկույց, որում կա անդրադարձ նաև երկրում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

79 էջանոց զեկույցում նշվել է, որ չկան բավարար ապացույցներ հեղաշրջման փորձի կազմակերպման գործում գյուլենականների մասնակցության վերաբերյալ:

Ավելի վաղ նմանօրինակ հայտարարություն էր արել Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Բրունո Քալը:  Der Spiegel պարբերականին տված հարցազրույցում նա ասել էր, որ Թուրքիան շարունակ փորձել է իրեն համոզել, թե հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի հետևում կանգնած է Ֆեթուլլահ Գյուլենը, սակայն դա թուրքական կողմին չի հաջողվել:

Թուրքիայում Գերմանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարություն: Թուրքիայի ԱԳՆ-ում Դաշնային հետախուզական ծառայության ղեկավարի նման հայտարարությունն անվանել էին գյուլենականների նկատմամբ հովանավորչության դրսևորում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]