Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարությունը նախատեսում է ՋՕԸ-ների թիվը 37-ից հասցնել 14-ի

  Կառավարությունը նախատեսում է ՋՕԸ-ների թիվը 37-ից հասցնել 14-ի

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը նախատեսում է ջրային կառավարման ոլորտում իրականացնել լայնածավալ բարեփոխումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Եղվարդում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան՝ արձագանքելով ոռոգման ջրի բարձր սակագնի մասին հարցին:

«Մենք նախատեսում ենք ներկայիս 37 ջրօգտագործող ընկերությունները դարձնել 14: Դա նշանակում է, որ էապես կնվազեն ոլորտում հաստատուն ծախսերը, քանի որ չեն լինի նաև նշված ՋՕԸ-ների տնօրենները, նրանց քարտուղարուհիները, սպասարկող ավտոմեքենաները և այլն: Մենք այժմ սուբսիդավորում ենք ոռոգման ջրի 50 տոկոսը: Ես հիմա չեմ կարող խոստանալ, որ ջրի սակագինը կնվազի, սակայն հաստատուն ծախսերի կրճատման պարագայում չի բացառվում, որ դա հնարավոր լինի իրականացնել»,- ասաց Կարեն Կարապետյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ ոլորտում նախատեսվում են նաև նոր ներդրումներ, որոնք կնպաստեն ոռոգման ջուրն ավելի հասանելի դարձնելուն ու կորուստները նվազեցնելուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]