1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մահացել է Ֆրանկ Սինատրայի հայտնի երգի հեղինակ ու «սիգարի լեգենդ» Ավո Ուվեզյանը

Մահացել է Ֆրանկ Սինատրայի հայտնի երգի հեղինակ ու «սիգարի լեգենդ» Ավո 
Ուվեզյանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներում բնակվող դաշնակահար, ջազ երաժիշտ Ավո Ուվեզյանը, ով աշխարհում առաջատար AVO ֆիրմայի սիգարետների ստեղծողն է, մահացել է կյանքի 91-րդ տարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Mens Journal-ը:

Ուվեզյանը ծնվել է 1926 թվականին Լիբանանում, խոսել է շուրջ մեկ տասնյակ լեզուներով, այդ թվում և պարսկերեն, ֆրանսերեն, թուրքերեն ու անգլերեն: Ժամանակին նա Cigar Journal-ին տված հարցազրույցում ասել էր. «Սովորաբար ես մտքում հաշվում եմ հայերեն: Երդվելու համար լավագույն լեզու եմ համարում թուրքերենը, իսկ գեղեցիկ կանանց մասին երազելիս լավագույն լեզուն ֆրանսերենն է»:

Որպես երաժիշտ` Ուվեզյանը ճանապարհորդել է ողջ աշխարհով, նվագել է Իրանի շահի համար:

1960-ականներին սկսել է գրել երգեր: Առաջին երգը, որը ստեղծել է, կոչվում էր «Կոտրված կիթառ»: Ուվեզյանն այդ տարիներին բնակվել է Նյու Յորքում, երբ նրա ընկերներից մեկը ասում է, որ Նյու Ջերսիից մի երգիչ ինչ-որ նոր չափորոշիչներ է փնտրում: Այդ մարդու անունն էր Ֆրանկ Սինատրա: 1966 թվականին Ուվեզյանը նրա համար նվագում է «Կոտրված կիթառ» երգը, որի երաժշտությանը Սինատրան սիրահարվում է: Նա համոզում է Ավոյին նոր երգ գրել. այդ երգը դառնում է Սինատրայի հայտնի «Strangers in the Night»-ը («Գիշերվա անծանոթները»):

Սկզբնական շրջանում Ավոն սիգարներ էր պատրաստում իր և իր ընկերների համար։ 1988 թվականին նա տասը տուփ իր սիգարներից ուղարկում է աշխարհահռչակ Davidoff ընկերություն։ Սիգարները շատ արագ վաճառվում են, և ընկերությունը նոր պատվեր է անում։ 1995 թվականին Davidoff ընկերությունը 10 միլիոն դոլարով գնում է AVO սիգարային բրենդի իրավունքները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]