Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Շվեյցարիայում հետաքննություն է սկսվել թուրքերի դեմ իրականացվող լրտեսության գործով

Շվեյցարիայում հետաքննություն է սկսվել թուրքերի դեմ իրականացվող լրտեսության 
գործով

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի դաշնային դատախազությունը հետաքննություն է սկսել` կապված այդ երկրում բնակվող թուրքերի դեմ իրականացվող լրտեսական գործունեության հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Դատախազությունից հայտնել են, որ ունեն «հստակ» կասկածներ, որ «քաղաքական հետախուզական կազմակերպությունը» հետևում է Շվեյցարիայում բնակվող թուրքերին: Կառավարության կողմից հավանություն ստանալուց հետո դատախազությունը հետաքննություն է սկսել մարտի կեսերից:

Երկու շաբաթ առաջ շվեյցարական Tages-Anzeiger պարբերականը հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ Ցյուրիխի համալսարանում հունվարի 11-ին կազմակերպված Հայոց ցեղասպանության թեմայով սեմինարի ժամանակ երկու մարդ հեռախոսներով լուսանկարել են սեմինարի մասնակիցներին: Բացի այդ, պարբերականը հայտնել էր, որ 2016 թվականի դեկտեմբերին Ցյուրիխի համալսարանում կազմակերպված միջոցառմանը, որին մասնակցել է նաև թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականի նախկին խմբագիր, երկրից փախած լրագրող Ջան Դյունդարը, ևս լուսանկարել են ներկաներին:

Նախօրեին Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալթերը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ իրենց «լրջորեն հետաքննելու են Շվեյցարիայի թուրքերի դեմ իրականացվող անօրինական հետախուզական գործողությունները»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]