Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դեբեդ գետը նետված քաղաքացին հաշվառված է եղել շիզոֆրենիա ախտորոշմամբ

Դեբեդ գետը նետված քաղաքացին հաշվառված է եղել  շիզոֆրենիա ախտորոշմամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ Ալավերդիում տղամարդու մահվան պատճառները պարզելու ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «2017թ. մարտի 23-ին` ժամը 18:30-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում՝ Դեբեդ գետում͵ հայտնաբերվել է տղամարդու դիակ: Պարզվել է վերջինիս ինքնությունը͵ ով Ալավերդի քաղաքի բնակիչ է՝ ծնված 1973 թվականին։

Նախնական տվյալներով՝ տղամարդը 2017թ. մարտի 23-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի 59-րդ հասցեում գտնվող բանկի դիմացի պատի վրայից  նետվել է Դեբեդ գետը:

Պարզվել է, որ տուժողը հաշվառված է եղել «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում՝ «Շիզոֆրենիա» ախտորոշմամբ, և ընդունել է հոգեմետ դեղորայք։

Տղամարդու մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]