Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նոր Գեղիում կյանք խլած պայթյուն- փլուզման դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նոր Գեղիում կյանք խլած պայթյուն-
փլուզման դեպքի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մեկ մարդու մահվան պատճառ հանդիսացած պայթյուն-փլուզման դեպքի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «2017թ. մարտի 24-ին՝ ժամը 08:15-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում գործող թթվածնային լիցքավորման կայանում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, որի արդյունքում մահացել է նույն գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Արմենակ Ազարյանը:

Միևնույն ժամանակ ահազանգ է ստացվել նաև «Աբովյան» ԲԿ-ից առ այն, որ «ճակատի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Նոր Գեղի գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Ա. Հարությունյանը, ով հայտարարել է, որ նշված վնասվածքն ստացել է թթվածնային արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պայթած ու բեկորային վնասվածքներով բալոններ:

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պայթյունի պատճառները, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]