Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հունաստանից ապաստան խնդրած Թուրքիայի քաղաքացիների թիվը հասել է 236-ի

Հունաստանից ապաստան խնդրած Թուրքիայի քաղաքացիների թիվը հասել է 236-ի

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016-ի հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո  Հունաստանից ապաստան խնդրած Թուրքիայի քաղաքացիների թիվը հասել է 236-ի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken լրատվական գործակալությունը: Հունաստանից ապաստան խնդրած 236 հոգուց 98-ը այդ երկրին դիմել են 2017-ի առաջին երկու ամիսներին:

Հունաստանին ապաստան տալու խնդրանքով 2014-ին դիմել է Թուրքիայի 41, 2015-ին` 42 քաղաքացի:

Հեղաշրջման փորձից հետո թուրք 8 զինվորականներ փախել են Հունաստան, որոնց արտահանձման վերաբերյալ Թուրքիան բազմիցս պահանջ է ներկայացրել Հունաստանին, սակայն հունական կողմը մերժել է:

Հունաստան փախած զինվորականների վերաբերյալ վերջնական որոշումը ակնկալվում է ապրիլ ամսին:

Թուրքիայի քաղաքացիները հեղաշրջման փորձին հաջորդած շրջանում ակտիվորեն ապատան ստանալու խնդրանքով դիմում են նաև Գերմանիային և եվրոպական այլ երկրների:

Դիվանագիտական անձնագիր ունեցող բազմաթիվ քաղաքացիներ ապաստանի խնդրանքով դիմել են Շվեյցարիային, 136-ը` Գերմանիային:

Գերմանիային ապաստանի խնդրանքով դիմած ՆԱՏՕ-ի զորքերում ծառայող Թուրքիայի քաղաքացի սպաների թիվը կազմում է 40:

Վերջին 11 ամիսներին Գերմանիային այս խնդրանքով դիմել է Թուրքիայի 5 հազար 166 քաղաքացի:

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ այս թիվը ներառում է միայն օրինական ճանապարհով ապաստան խնդրաց քաղաքացիներին, բայց իրականում Հունաստանում և Եվրոպական երկրներում ապաստան գտնել ցանկացողների թիվը շատ ավելի մեծ է:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]