Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եվրոպական ներդրումային բանկը հետաքրքրված է Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրումների իրականացմամբ

Եվրոպական ներդրումային բանկը հետաքրքրված է Հայաստանի էներգետիկ ոլորտում 
ներդրումների իրականացմամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը մարտի 24-ին հանդիպել է Եվրոպական ներդրումային  բանկի պատվիրակությանը՝ բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի գլխավորությամբ։ Քննարկվել են Հայաստանի էներգետիկ ոլորտներում իրականացվող ներդրումային ծրագրերում բանկի ներգրավվածության ընդլայնման հնարավորությունները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժնից, խոսելով հետագա համագործակցության հեռանկարների մասին՝ Վազիլ Հուդակին հայտնել է Եվրոպական ներդրումային  բանկի մտադրությունները Հայաստանի էներգետիկ համակարգում ներդրումներ իրականացնելու վերաբերյալ։ Բանկը հետաքրքրված է ինչպես էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի, այնպես էլ այլ ուղղություններով նախատեսվող ծրագրերով։ Վազիլ Հուդակին պատրաստակամություն է հայտնել համագործակցել տարբեր  մակարդակներում, այդ թվում՝ պետական-մասնավոր հատվածում։

Հյուրերի խնդրանքով Աշոտ Մանուկյանը ներկայացրել է էներգետիկ ոլորտի այն կոնկրետ ծրագրերը, որոնց իրականացման շրջանակներում Հայաստանը կցանկանար համագործակցել բանկի հետ։ Դրանք վերաբերել են ինչպես նոր արտադրող հզորությունների ստեղծմանը, այնպես էլ առկա պոտենցյալի արդիականացմանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]