1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Այվազովսկու հայկական գործերի արտատպությունների ցուցադրությունը մեկ ամիս շարունակ բաց կլինի գյումրեցիների համար

Այվազովսկու հայկական  գործերի արտատպությունների ցուցադրությունը մեկ ամիս շարունակ բաց կլինի գյումրեցիների համար

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչ մայիսին Երևանում ցուցադրվելը Հովհաննես Այվազովսկու հայկական գործերի արտատպությունների ցուցադրությունը մեկ ամիս շարունակ բաց կլինի գյումրեցիների առջև՝ «Մերկուրովի տուն թանգարան»-ում:

Ծովանկարչի ծննդյան 200-ամյակին նվիրված հայկական թեմաներով նկարների մեծ մասը գտնվում է արտասահմանյան երկրներում, և այս ցուցադրության հիմնական նպատակը հենց այդ գործերը հանրությանը ներկայացնելն է: Այս մասին նշեց ցուցադրության նախաձեռնող, հայտնի արվեստագետ Շահեն Խաչատրյանը, ով Հայաստանի ազգային պատկերասրահը հարստացրել է Այվազովսկու հայկական նկարներով, ալբոմներ ու գրքեր հրատարակել տարբեր երկրներում, նաեւ լույս ընծայել Գաբրիել արքեպիսկոպոսի գիրքը ռուսերեն առաջաբանով, որի նպատակն է ճանաչել տալ հանճարեղ ծովանկարչի եղբորը, ցուցադրել նրա դիմանկարը, նկատի ունենալով, որ մինչեւ օրս էլ շատերը Այվազովսկուն համարում են ռուս նկարիչ:

«Հայկական 100-ից ավելի նկարներ է կատարել, բայց դրանք երբեք չեն ցուցադրվել: Այվազովսկու հայկական գործերի միակ ցուցադրությունը տեղի է ունեցել 1979 թվականին, երբ Խորհրդային 10 հանրապետությունից Երևան բերվեցին և Սարյանի թանգարանում ցուցադրվեցին նրա գործերը: Այվազովսկու 200 ամյակն է և նրան շատերը ճանաչում են ոչ որպես հայկական նկարիչ. այդ էր պատճառոը, որ հրատարակեցի Այվազովսկու 200 ամյակին նվիրված գիրք նաև ռուսերենով, որտեղ ներկայացված են նաև նկարչի հայկական նկարները: Այվազովսկին բացառիկ հայ նկարիչ է»,-նշեց Շահեն Խաչատրյանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցուցադրությանը ներկայացված են Այվազովսկու՝ «Արաքս գետը և Արարատը», «Ինքնադիմանկար»,«Արարատ.քարավան», «Ոչխարի հոտը փոթորկին», «Նոյը իջավ Արարատից», «Սևանա լիճ» և այլ նկարներ, ինչպես նաև Այվազովսկու եղբոր՝ Գաբրիել արքեպիսկոպոսի դիմանկարը և «Քարոս. Աշխարհի արարումը» նկարը. 24 տարեկանում ստեղծված այս պատկերի համար Այվազովսկին պարգևատրվել է ոսկե մեդալով և եվրոպայում ընտրվել չորս ակադեմիաների անդամ: Նկարի բնօրինակն այս պահին Մխիթարյան թանգարանում է:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]