Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Նյու Յորքում վաճառքի Է հանվել Գրետա Գարբոյի բնակարանը. ABC

Նյու Յորքում վաճառքի Է հանվել Գրետա Գարբոյի բնակարանը. ABC

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասանուհի Գրետա Գարբոյի նյույորքյան բնակարանն առաջին անգամ վաճառքի Է հանվել: Ինչպես հայտնել Է ABC հեռուստաալիքը, դրա նախնական գինը կազմում Է 5,95 մլն դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գնորդներին շքեղ բնակարան Է առաջարկվում Մանհեթենում՝ Իսթ-Ռիվերի նեղուցի հիանալի տեսարանով: 1951 թվականին Գրետա Գարբոն, որը 1905 թվականին ծնվել Է Շվեդիայում, ԱՄՆ-ի քաղաքացիություն Է ընդունել եւ երկու տարի անց բնակարան ձեռք  բերել Նյու Յորքում, որտեղ ապրել Է մինչեւ իր կյանքի վերջին օրերը: 
Նա վախճանվել Է 1990 թվականին 84 տարեկան հասակում, եւ այդ ժամանակվանից բնակարանը չի վաճառվել: Հարկաբաժինները զբաղեցնում են շենքի ամբողջ հինգերորդ հարկը, շենք, որտեղ ապրել են բազմաթիվ հոլիվուդյան դերասաններ եւ այլ հայտնիներ:
Ինտերիերը հիմնականում պահպանվել Է այն տեսքով, որն ունեցել Է նրա տիրուհու օրոք: Միայն խոհանոցն Է նոր: 280 քառակուսի մետր մակերեսի վրա տեղաբաշխված են երեք ննջարանները, աշխատասենյակը եւ եղեք լոգարանները: Ինտերիերում գերակշռում են տաք վարդագույն եւ կանաչ գույները, պատերը հարդարված են մետաքսե գործվածքով: 
Դերասանուհու եղբոր թոռան՝ Դերեք Ռեյսֆիլդի խոսքով, այս համադրությունը հիշեցնում Է Ստոկհոլմի այն վայրը, որտեղ անցել Է Գրետա Գարբոյի մանկությունը՝ «ջրին մոտ եւ արեւի շատ լույս»: «Նրան դուր Էր գալիս դիտել լողացող նավակներն ու նավերը»,-ասել Է նա:
Ռեյսֆիլդը նաեւ հիշեցրել Է, որ Գրետա Գարբոն նախընտրում Էր բավականին մեկուսացված կյանք վարել, քանի որ «երբեք չի ցանկացել մասնակցել Հոլիվուդի այդ ամբողջ կրկեսին»: Դերասանուհին խուսափում Էր հանրային միջոցառումներից, հարցազրույցներ չԷր տալիս, բայց նրան դուր Էին գալիս զբոսանքները Նյու Յորքով: «Նա սիրում Էր Նյու Յորքը, որի փողոցներով կարող Էր երկար քայլել՝ գրեթե անճանանչ մնալով այլ մարդկանց կողմից»,-նշել Է Ռեյսֆիլդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
   

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]