Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պեկինում կհայտնվի մետրոյի առաջին գիծն՝ առանց մեքենավարների գնացքներով

Պեկինում կհայտնվի մետրոյի առաջին գիծն՝ առանց մեքենավարների գնացքներով

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինում 2017 թվականին կբացվի մետրոպոլիտենի առաջին գիծն՝ առանց մեքենավարների գնացքներով: Քաղաքացիներին այս նորությունը հայտնել Է Պեկինի բնակարանային շինարարության եւ քաղաքի ու գյուղի միջեւ կապերի մունիցիպալ հանձնաժողովի ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  
«Դա կլինի մայրցամաքային Չինաստանում մետրոպոլիտենի առաջին, լիովին մեր ուժերով մշակված ավտոմատ գիծը»,- ասել Է այդ ներկայացուցիչը: Ռոբոտ-գնացքները կերթեւեկեն «Յանֆան» 16,6-կիլոմետրանոց ուղեգծով, որը քաղաքի կենտրոնը կապում Է Ֆանշանի հարավ - արեւմտյան արվարձանային գավառի հետ: Ուղեգիծն այժմ արդիականացնում են: 
Պեկինի մետրոն սկսել Է գործել 1969 թվականի հոկտեմբերի 1-ից: Այժմ այն օրական 6,2 միլիոն ուղեւոր Է փոխադրում: Ներկայում Ընդերկնյայի մայրաքաղաքում գործում Է մետրոպոլիտենի 19 գիծ՝ 574 կիլոմետր ընդհանուր երկարությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]