Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կարեն Կարապետյանը ծանոթացել է հայկական PicsArt-ի ծրագրերին

Կարեն Կարապետյանը ծանոթացել է հայկական PicsArt-ի ծրագրերին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 24-ին այցելել է հայկական PicsArt ընկերություն: PicsArt-ը լուսանկարների խմբագրման համար նախատեսված հավելված է և սոցիալական ցանց, որը  ստեղծել են հայ ծրագրավորողները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շրջայցի ընթացքում վարչապետ Կարապետյանը ծանոթացել է PicsArt-ի գործունեությանը, աշխատանքի համար ստեղծված պայմաններին և ընդլայնման ծրագրերին: PicsArt-ի համահիմնադիր Արտավազդ Մեհրաբյանը և ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը կառավարության ղեկավարին տեղեկացրել են, որ վերջին 2 տարվա ընթացքում ընկերության աշխատակիցների թիվն աճել է 2.5 անգամ։ Ներկայում PicsArt-ի հայաստանյան գրասենյակն ունի 350-ից ավելի աշխատակից, որոնցից շատերը տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրերի կառավարման ու դիզայնի ոլորտների մասնագետներ են։ Աշխատակիցների միջին տարիքը 25 է։ PicsArt-ը նաև 30-ից ավելի աշխատակից ունի Սան-Ֆրանցիսկոյի իր գրասենյակում։

Կառավարության ղեկավարը ողջունել է PicsArt-ում առկա աշխատանքի կրեատիվ միջավայրը, որը նպաստում է ստեղծագործական ներուժի լիարժեք օգտագործմանը: Տեղեկանալով, որ ընկերությունը որակյալ մասնագետներով համալրման խնդիր ունի, Կարեն Կարապետյանը  պատրաստակամություն  է հայտնել աջակցել և  հորդորել է  ներկայացնել PicsArt-ի հետագա զարգացմանը, համապատասխան կադրերի պատրաստմանը վերաբերող առաջարկություններ: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը շատ է կարևորում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետևողական զարգացումը և պատրաստ է քննարկել ոլորտի ընկերությունների ընդլայնմանն առնչվող յուրաքանչյուր առաջարկ:

Հայկական PicsArt-ը միակ անվճար հավելվածն է, որն իրական ստեղծագործական ազատություն է ընձեռում՝ խմբագրման համար նախատեսված ավելի քան 3000 գործիքներով ու հատուկ արհեստական ինտելեկտով զինված էֆեկտներով: Այն հասանելի է  ողջ աշխարհում՝ 20 լեզվով: Հավելվածն ունի արդեն 400 միլիոն ներբեռնում և ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր: Անվճար է iOS, Android և Windows հարթակների համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]