Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վահան Մարտիրոսյանը Բուլղարիայի գործընկերոջ հետ քննարկել է հեռանկարային զարգացմանն առնչվող հարցեր

Վահան Մարտիրոսյանը Բուլղարիայի գործընկերոջ հետ քննարկել է հեռանկարային 
զարգացմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մարտի 23-24-ը կայացած «Տրանսպորտային ոլորտի ներդրումային հնարավորություններ» խորագրով տարածաշրջանային համաժողովի շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը առանձին հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հրիստո Ալեքսիևի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների զարգացման հեռանկարներին առնչվող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: 

Կարևորվել է Հայաստանի և Բուլղարիայի միջև համագործակցությունը Պարսից ծոց - Սև ծով տրանսպորտային միջանցքում, «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում: 

Վահան Մարտիրոսյանը, լինելով տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ, տեղեկացրել է, որ հաջորդ նիստը կայանալու է Երևանում և Հրիստո Ալեքսիևին հրավիրել է Հայաստան: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]